National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.7.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
1 / 5

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում իրականացվել է Մ6 միջպետական նշանակության ճանապարհի շուրջ 51 կմ երկարությամբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածի վերակառուցումը` բարելավված ճանապարհային ծածկույթով, անվտանգության ապահովման մի շարք միջոցառումներով: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2023 թվականին, իսկ վերականգնված ճանապարհը շահագործման է հանձնվել 2024 թվականին:

Նշվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում սկսած 2023 թվականից Վանաձորից Բագրատաշեն երթեւեկության տեւողությունն էապես կրճատվել է: 2023 թվականին միջին օրական երթեւեկության ինտենսիվությունն ավելացել է մինչեւ 3945 մեքենա` նախկին 2800-ի փոխարեն:

Բագրատաշենի մաքսային կետով իրականացվել են 2,4 մլն տոննա բեռնափոխադրումներ` նախկին 0,85 մլն տոննայի փոխարեն: Կրճատվել է նաեւ պատահարների թիվը. 2021 թվականին մահվան ելքով այդ մասում մեկ պատահար է եղել, իսկ 2022 թվականին մահվան ելքով պատահար չի գրանցվել:

Քրիստինե Ղալեչյանի խոսքով ծրագրում առկա միջոցների խնայողության հաշվին ներառվել է լրացուցիչ բաղադրիչ. դա Դիլիջանի եւ Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման արդիականացման նախագծային աշխատանքների պատվիրումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկային համաձայնագրի շրջանակում ավարտված շինարարական աշխատանքների մասով մատուցված ծառայությունների գծով կան հետվճարային պարտավորություններ, առաջարկվում է մինչեւ օգոստոսի 31-ը երկարաձգել վարկի փակման ժամկետը: Ըստ փոխնախարարի` դա հնարավորություն կտա պատշաճ ապահովել ծրագրի ամփոփման ավարտական գործընթացը: Նշվել է, որ 2 մլն 850 հազար եվրոյի չափով չբաշխած գումար կա:

Քանդվող եւ չվերականգնվող ճանապարհների վերաբերյալ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան`  Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ թեպետ օրենքով հստակ պահանջներ են դրված, սակայն մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում հանրային ծառայություններ իրականացնող եւ հեռահաղորդակցության ցանց կառուցող ընկերությունների կողմից ոչ միայն չեն վերականգնվում, այլեւ խնդրահարույց է այդ ճանապարհների նախկին տեսքի վերականգնումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս օրենսդրական փոփոխությամբ հստակ սահմանվել է պահանջ, որով ոչ միայն պետք է նախկին տեսքը վերականգնվի, այլեւ պետք է պահպանվեն շինարարական նորմերը: Կառավարությունը փոփոխությունների փաթեթ է մշակում, որով պայմանագրային պարտավորություն կդրվի եւ պատասխանատվության հստակ մեխանիզմներ կսահմանվեն` այդ պահանջներն ապահովելու համար:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվել է 2024 թվականին շահագործման հանձնված ճանապարհով, որը շահագործման կարճ ժամկետում արդեն վնասվել է վերջին հեղեղումների պատճառով:

«Ի՞նչն է պատճառը, որ նոր շահագործվող ճանապարհի հետ կապված նման խնդիր ունենք: Ըստ կարգի` պետք է գեոդեզիա, երկրաբանություն անել, նախագծել, նոր կառուցել:  Այսինքն` նախագծողը հաշվարկե՞լ է, որ գետի այս ընթացքի եւ ջրհեղեղի դեպքում այդ ճանապարհը վնասվելու է եւ ինչո՞ւ արգելապատնեշներ չեն նախագծվել: Ո՞վ է մեղավորը եւ պատասխանատուն»,- հարցրել է պատգամավորը:

Քրիստինե Ղալեչյանն իրազեկել է, որ նախագծումն իրականացվել է 2016-2017 թվականներին, եւ այն ժամանակվա նախագծի տվյալներով այդ հետազոտությունները կան: Փոխնախարարը, սակայն, արձանագրել է, որ այս հեղեղման ուժգնությունը շատ ավելի մեծ է եղել, ինչը նախորդ տարիների ուսումնասիրության երկարաժամկետ ժամանակահատվածի արդյունքներով տեսանելի չի եղել: Ամենաուժեղ ջրհեղեղը եղել է 1956 թվականին, իսկ վերջերս տեղի ունեցածը 200 միավորով գերազանցել է 1956 թվականի ցուցանիշները: Նրա խոսքով հենապատերի լուծումներ տրվել են, նույնիսկ ընթացքում դրանք ավելացվել են, ինչի արդյունքում էլ վնասն ավելի քիչ է եղել: Նախարարի տեղակալը նշել է, որ գնահատումներ կատարելու համար միջազգային փորձագիտական խմբեր են ներգրավվելու` հասկանալու, թե ինչքանով են նախագծային լուծումները կենսունակ եղել: «Այդ գնահատականը կստանանք եւ կկարողանանք նաեւ Ձեր հարցին ավելի հիմնավոր պատասխանել»,- արձագանքել է Կառավարության ներկայացուցիչը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւս արձագանքել է այս հարցին` փաստելով` միշտ չէ, որ հնարավոր է հաշվարկել աղետի ուժգնությունը:

Հարակից զեկույցում Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հարցն արժանացել է խորհրդարանի հավանությանը:


11.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներ...

11.07.2024
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական...

11.07.2024
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 11-ին արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ ...

11.07.2024
Խորհրդարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` տեսանյութում:   ...

11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am