National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
1 / 2

Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձել են շահառու եւ սահմանվել է հատուցման չափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում հաշմանդամության խմբի ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան:

Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի՝ կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է հատկապես 44-օրյա պատերազմից հետո շահառու դարձած անձանց համար: Նա տեղեկացրել է, որ օրենքն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում կկատարվի վերահաշվարկ եւ այն անձանց դեպքում, որոնք ունեցել են հաշմանդամության խմբի փոփոխություն՝ հետադարձ հաշվարկով կփոխհատուցվի:

Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունն արտահայտում է պետության հստակ վերաբերմունքն իր զինվորի նկատմամբ: Ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ նա առաջարկել է կողմ քվեարկել:

Խորհրդարանն օրենքի նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am