National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
11.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
1 / 33

Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով ապագա նկարիչների մասնակցությունն այս միջոցառմանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են նման ցուցահանդեսներ, որոնք հնարավորություն են տալիս ապագա ստեղծագործողներին ներկայացնել իրենց յուրօրինակ աշխատանքները:

ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է փոքրիկ նկարիչներին: «Այս նախասրահում ցուցադրվում են շատ անվանի արվեստագետների գործեր, եւ այսօր ձեզ ընձեռվել է հնարավորություն այստեղ ներկայացնելու ձեր աշխատանքները»,- նշել է Սուրեն Սաֆարյանը՝ հավելելով, որ մանուկ հասակից պետք է սատարել երեխաներին, որպեսզի ապագայում նրանք կարողանան համալրել Հայաստանի նկարիչների միության շարքերը:

«Palette Art Studio»-ի ղեկավար Գարիկ Հարությունյանն էլ, կարեւորելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին տաղանդավոր փոքրիկներին նման հնարավորություն ընձեռելու համար:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են տարբեր շրջանների 15  նկարչական խմբեր ներկայացնող  երեխաներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am