National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ  Լենա Նազարյանի հեղինակած  ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քնարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրացվել է մեկ դրույթով, որը վերաբերում է սաղմի տեղափոխման հարցին:

Կառավարության դիրքորոշումը լրացման վերաբերյալ  դրական էր: Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

Բովանդակային փոփոխություններ չէին կատարվել նաեւ ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենսդրական փաթեթում: Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

Ազգային ժողովը քննարկել է նաեւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես փոփոխության չէր ենթարկվել:

Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրինագծերը:

Սպառելով օրակարգը՝ օրենսդիր մարմինն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am