National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.10.2006
Հարգանքի տուրք` հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 27-ին 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային Ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ խմբակցությունների եւ խմբերի, աշխատակազմի անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։

Սգո արարողությունից հետո ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Թեքեյան ժամ»- Պարոն Թորոսյան, յոթ տարի է անցել ողբերգական օրվանից, բայց հասարակության մեջ դեռ անհանգստություն կա...

-Կարծում եմ` անկախ այն բանից, որ յոթ տարի է անցել այդ ողբեր գությունից, բայց մարդիկ, ովքեր ճանաչում էին այդ ահաբեկչության զոհերին, ովքեր աշխատել են նրանց հետ, առավել եւս ովքեր այդ ողբերգական օրը խորհրդարանում էին, դահլիճում էին, վստահ եմ` իրենց ողջ կյանքում տանելու են եւ ցավը, եւ ապրումները, որ ունեցել են այդ դահլիճում:

«Ազատություն» ռադիոկայան- Պարոն Թորոսյան, ո՞րն է ամենագլխավոր դասը այս ամենից:

- Կարծում եմ` շատ կարեւոր հարց է, որովհետեւ ցավը ցավ, ապրումները ապրումներ, բայց շատ կարեւոր է իսկապես, որ հետեւություններ արվեն: Ես կարծում եմ` մենք ամեն ինչ պիտի անենք, որ երբեք մեր երկրում այլեւս նման ողբերգություն տեղի չունենա, սա առաջինը: Վստահ եմ` այդ ողբերգության հիմքում չարությունն ու ատելությունն էր: Եվ երբ ամեն օր թվում է, թե առօրյա ինչ-ինչ հարցերի հետ կապված չարության ու ատելության խնդիրներ են լինում, կարծում եմ` գոնե մարդիկ, ովքեր գալիս են Ազգային ժողով աշխատանքի եւ անցնում են այս հուշարձանի կողքով, մի պահ պիտի հիշեն, որ չարությունն ու ատելությունը կարող է հանգեցնել նման ողբերգությունների: Եվ երկրորդը, որ ամենակարեւոր բանն է, մարդիկ, ովքեր զոհվեցին այդ դաժան օրը, նրանք ինքնանպատակ չէին ապրում. նրանք ապրում էին հանուն գաղափարների, հանուն ծրագրերի, հանուն սկզբունքների եւ ամենամեծ հիշատակի տուրքն իրենց համար կլինի Հայաստանի զարգացումը, այսինքն` այն ծրագրերի, նպատակների, գաղափարների իրագործումը, որոնց դավանում էին այդ դաժան օրվա զոհերը:

«Ազգ» օրաթերթ- Պարոն Թորոսյան, անցել է յոթ տարի եւ դուք` որպես իրենց գործընկեր, դատավարությունից հետո ունե՞ք որոշ հարցերի պատասխաններ:

-Ես կարծում եմ` նման գործերի հետ կապված մարդիկ կարող են ինչ-ինչ հարցերի պատասխանների հետամուտ լինել, եթե մանրամասնորեն ծանոթ են գործի տվյալներին, հակառակ դեպքում, ցավոք սրտի, քիչ չեն լինելու, եւ մենք դա տեսել ենք, տարատեսակ շահարկումները, բայց աամենակարեւոր բանը դասերն են նման ողբերգությունից:

«Ազատություն» ռադիոկայան- Արդյո՞ք դասերից մեկն էլ այն չէ, ահաբեկիչները (կարող էին եւ ստել, չգիտեմ` անկեղծ էին, թե` ոչ) ասում էին` հինգ տարի այս երկրում չեն թողել արդար ընտրություններ անցնեն: Դա դաս կարող է լինե՞լ:

- Ես կարծում եմ` ամեն մի ստահակ իր ամեն մի արարքի համար բացատրություններ է որոնում: Սա է խնդիրը: Ուզու՞մ էին լավ ընտրություններ լինեին, հնարավոր էր հազար միջոց գտնել, որպեսզի լավ ընտրություններ լինեին եւ անել ամեն ինչ, որ իսկապես լավ ընտրություններ լինեին: Անել նման բան լավ ընտրությունների համար` ես կարծում եմ` սա բացարձակապես անընդունելի է եւ սրբապղծություն է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am