Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:
Պարոն Գաչեչիլաձեն շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին եւ Հայաստանի խորհրդարանին` Վրաստան-Ռուսաստան հակամարտության վերաբերյալ զուսպ, հավասարակշիռ եւ միջազգային հանրության համար ընդունելի կեցվածքի համար: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ երկու պետությունների միջեւ առկա հակասությունները շուտով կհաղթահարվեն եւ նշեց, որ Հայաստանը պատրաստ է իր հավասարակշիռ դիրքորոշմամբ նպաստել ծագած խնդիրների լուծմանը: Պարոն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը միշտ էլ կողմ է տարածաշրջանային խաղաղությանն ու բարեկեցությանը եւ պատրաստ է հնարավորն անել դրա համար:
Նոյեմբերի 17-ին Սան Մարինոյում ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է Հարավային Կովկասի կայունության պակտի ստեղծմանը նվիրված զեկույցը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ զեկույցին առնչվող հարցեր:
Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եւ հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ու հնարավորություններին: