Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ փետրվարի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 93 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 58 հարց, միջազգային 8 պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ փետրվարի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 5-ի ԱԺ նիստում: