National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.06.2007
ԻԻՀ դեսպանն Ազգային ժողովում

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Հաղիղիանիին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ չորրորդ գումարման Ազգային ժողովի հետ եւս ԻԻՀ խորհրդարանի հարաբերությունները կլինեն նույնքան ջերմ ու բարեկամական. նշվեց, որ Ազգային ժողովը պատրաստ է համագործակցության ծրագրեր առաջարկել եւ ակտիվացման քայլեր անել: ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ-Ադելի անցյալ տարի Հայաստան պաշտոնական այցը պատեհ առիթ դարձավ, որ երկու երկրների բարեկամական, փոխադարձ օգտակար ու արդյունավետ հարաբերությունները շարունակեն զարգանալ: Պարոն Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում կստեղծվի ԻԻՀ խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որը եւս իր նպաստը կբերի միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:

Դեսպանն ԱԺ նախագահին փոխանցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ-Ադելի ուղերձը` ԱԺ նախագահ վերընտրվելու առիթով շնորհավորանքները եւ ԻԻՀ պաշտոնական այցի հրավերը, վստահություն հայտնելով, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմանի հարաբերությունների հարաճուն զարգացումը բոլոր բնագավառներում` նշելով, որ հուլիսին նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստը Երեւանում, որի ընթացքում կքննարկվեն առկա ծրագրերը, կմշակվեն առաջարկություններ տնտեսության, գյուղատնտեսության, մշակույթի, էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացման համար: Դեսպանն իրազեկեց, որ Արաքսի ափերին հէկ-երի կառուցման նախագծերն ավարտվել են, հաջորդ քայլով կսկսվեն շինարարական աշխատանքները:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի եւ հրավերի համար, որի ժամկետներն առաջիկայում կճշտվեն, եւ իր լավագույն մաղթանքները խնդրեց փոխանցել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ-Ադելին ու ԻԻՀ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմանի հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am