Հունիսի 25-ին տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը` օրակարգում ունենալով հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը եւ հանձնաժողովի կանոնակարգի հաստատումը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Մանվել Բադեյանը /ՀՀԿ/:
Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի առաջարկով` քվեարկությամբ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը: