National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.06.2007
ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի զեկույցը ԵԽԽՎ-ում

Հունիսի 26-ին ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց եւ ընդունվեց «Աղքատության ‎‎ ֆեմինիզացում » թեմայով զեկույցը,  որը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ին ՀՀ անդամակցությունից հետո առաջին անգամ Աժ պատվիրակության ներկայացուցիչը հանդես էր գալիս զեկույցով:

Զեկույցում աղքատությունը  գնահատված է որպես լայն տարածում ունեցող երեւույթ եւ այդ իմաստով ընդգծված է կանանց առավելագույն խոցելիությունը: Աղքատության հաղթահարման սոցիալապես առավել ընդունելի եւ տնտեսապես արդյունավետ եղանակը զբաղվածության ընդլայնումն է: Զեկույցում առաջարկներ են արվում զբաղվածության, սոցիալական աջակցության, կենսաթոշակային համակարգի, առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն կանանց աղքատության հաղթահարման համար:

ԵԽԽՎ  լիագումար նիստում զեկույցի քննարկման ընթացքում ելույթ ունեցողները կարծիք հայտնեցին, որ թեմայի հեռանկարը պետք է տեսնել ԵԽ անդամ երկրների ազգային ծրագրերի եւ վարվող քաղաքականությունների շրջանակներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am