Սեպտեմբերի 13-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը ընդունեց Բրիտանական խորհրդի
![](/news_images/handipum%20Akunci%20het%20g.jpg)
Պարոն Ադոնցը բարձր գնահատեց Բրիտանական խորհրդի միջազգային գործունեությունը եւ շնորհավորեց հյուրերին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հնգամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ: Նշվեց, որ Հայաստանում լավ են ճանաչում Բրիտանական խորհուրդը` մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի եւ գրասենյակի ակտիվ գործունեության շնորհիվ: Պարոն Ադոնցը կարեւորեց գրասենյակի հետագա գործունեւությունը Հայաստանում` նշելով, որ հանձնաժողովը հետաքրքրված է իրականացվող ծրագրերին մասնակցությամբ եւ հետագա համագործակցությամբ:
Պարոն Թերի Թոնին համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեության ոլորտները, շրջանակները` նշելով, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իրականացվող կրթամշակութային ծրագրերից բացի աշխատում է նաեւ տարածաշրջանային երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Կազմակերպությունը օժանդակում է եվրոպական ուղղությունն ընտրած երկրներին եվրաինտեգրման գործընթացում` մասնավորապես օրենսդրության համապատասխանեցման խնդրում:
![](/news_images/handipum%20Akunci%20het+-g.jpg)
Պատասխանելով պարոն Ադոնցի` Բրիտանական խորհրդի տարածաշրջանային գրասենյակի Բաքվում գտնվելու նպատակահարմարության մասին հարցին, պարոն Թերի Թոնին նշեց, որ կազմակերպությունը վերանայելու է հարցը եւ գրասենյակը շուտով կտեղափոխվի Թբիլիսի:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս: