National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.10.2007
Ստրասբուրգում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող զեկույցներ

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում հոկտեմբերի 4-ին քննարկվող «Զրպարտության ապաքրեականացումը» թեմայով զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ելույթում անդրադարձ եղավ անկախությունից հետո Հայաստանում իրականացված բարեփոխումներին, որոնք ուղղված են բազմակարծության եւ քաղաքական քննարկումների ապահովմանը: Հայաստանը ոչ միայն հաստատում է իր հանձնառությունը ժողովրդավարությանը, այլեւ գիտակցում է, որ իրական ժողովրդավարությունը պահանջում է ոչ միայն հանդուրժողականություն, այլեւ խրախուսանք տարակարծության նկատմամբ:

Նշվեց, որ  Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի  այլ երկրներին, եւ ի վիճակի է եղել դիմադրելու բացասական ուղղությունը, որը դրսեւորվում է զրպարտության համար քրեականացման պատասխանատվության խստացմամբ: Այդ վտանգավոր ուղղությունը, որը հաճախ հանգեցրել է քրեական հետապնդման եւ ազատազրկման դեպքերի, ամենալուրջ արգելքներից մեկն է կայուն ժողովրդավարություն կառուցելու համար: Ի տարբերություն, Հայաստանի Հանրապետությունը  հակադրվում է նման քաղաքականությանը, որը հաճախ հանգեցնում է  լրագրողների եւ հեղինակների ձերբակալմանը` ազատ խոսքի  համար: Պարոն Հարությունյանը իր աջակցությունը հայտնեց հիմնական զեկուցող Բարթումեու Քասանիի  դիրքորոշմանը, որ բացատրական հուշագրում քննադատաբար տարբերակում էր ուղղակի զրպարտությունը ատելության քարոզչությունից եւ պատմական ռեւիզիոնիզմից:

Հոկտեմբերի 5-ին «ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը» թեմայով զեկույցի շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը, նշելով, որ իր համոզմամբ այդ հարցը ամենկարեւորներից է եւ պետք է լինի շահարկումներից վեր` գերակա խնդիր: Մարդկությունը, հատկապես Եվրոպան, շատ ծանր գին են վճարել այդ սկզբունքների գերակայությունը հաստատելու եւ իրականություն դարձնելու համար: Պարոն Ադոնցը ցավով ընդգծել է, որ  այսօր էլ կան տարածքներ, հենց ԵԽ սահմաններում, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները ենթարկվում են ճնշումների, իսկ որ ավելի ցավալի է՝ ԵԽ անդամ պետության կողմից: Նա բերել է Լեռնային Ղարաբաղի օրինակը, նշելով, որ ԼՂՀ ժողովուրդը զրկված է մի շարք կարեւորագույն իրավունքներից, հատկապես` անվտանգ եւ խաղաղ ապրելու իրավունքից: Միայն այն պատճառով, որ հակամարտությունը դեռ չի լուծվել, արհամարհվում եւ անտեսվում են այնտեղ ապրող մարդկանց նաեւ այլ իրավունքներ: Այս պայմաններում կարծես թե ձեւավորվում է իրավունքի նոր տեսակ՝ զրպարտանքներին հակադարձելու, սեփական ձայնը միջազգային հանրությանը հասանելի դարձնելու իրավունքը: ԵԽԽՎ-ում ադրբեջանական կողմի հոգնեցնող ստի եւ կեղծիքի արշավին, ցավոք, ԼՂ բնակչությունը այսօր չունի համարժեք մեխանիզմներ հակադարձելու համար: Ավելին` մինչ հայկական կողմը, ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, բաց է հեղինակավոր կառույցների, այդ թվում նաեւ ԵԽԽՎ, առաքելությունների համար, ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտում է դրանց իրականացմանը. որպես վերջին հիշատակվել են  Օ’Հարայի եւ լորդ Ռասսել Ջոնսթոնի առաքելությունների ձախողումները: 


05.10.2007
Քննարկվեցին մարդու իրավունքներին առնչվող հարցեր
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը եւ ՀՀ Սահմանադրական դ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am