National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.10.2007
Հանդիպում հանձնաժողովում

        
Հոկտեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Մարիուս Կալիգարիսին:

Բարձր գնահատելով  հայ-ավստրիական հարաբերությունները` Արմեն  Ռուստամյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ  միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, համագործակցությունը հանձնաժողովների մակարդակով: Եվրոպական ինտեգրումը համարելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից` պարոն Ռուստամյանը  նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը Հայաստան-ԵՄ հարաբերություններին բոլոր ուղղություններով զարգացման նոր հեռանկարներ է բացում եւ այս համատեքստում եւս կարեւորեց Ավստրիայի` իբրեւ ԵՄ հին անդամի հետ հարաբերությունների խորացումը: Նրա համոզմամբ` այս առումով Ավստրիայի հետ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա: ԵՄ-Հայաստան համագործակցությունը այն մակարդակի է, որ անհրաժեշտություն  է առաջացել համագործակցության նոր դաշտ ստեղծել` խորացնելով փոխգործակցությունը ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ շփումների միջոցով:  Չորս տարի լինելով Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ` պարոն Ռուստամյանը նշեց, որ  քննարկումների խորությունը  եւ արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով են տարբեր երկրների պատգամավորները տեղյակ Հայաստանում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակից: Այս առումով նա կարեւորեց Ավստրայի խորհրդարանում Ավստրիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի ստեղծումը, որտեղ ընդգրկված նույն պատգամավորները կհամագործակցեն Հարավկովկասյան երեք երկրների խորհդարականների հետ, ինչը համագործակցությունը կդարձնի  լիարժեք եւ կառուցողական:

Դեսպան Մարիուս Կալիգարիսը  երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ դերակատարություն վերապահելով խորհրդարաններին` կարեւորեց հայ-ավստրիական հարաբերությունների խորացումը  ԵՄ նոր հարեւանության շրջանակներում եւս: Դեսպանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը` նշելով, որ նախատեսվում է Ավստրիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի այցը Հայաստան, ինչը լրացուցիչ կխթանի երկկողմ փոխգործակցությունը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Անդրադառնալով  ԱՄՆ Կոնգրեսի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106 բանաձեւի ընդունման փաստին, պարոն Կալիգարիսը մտահոգություն արտահայտեց, արդյոք բանաձեի ընդունումը չի խոչընդոտի հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, ինչին ձգտում է Հայաստանը:

Պարոն Ռուստամյանի կարծիքով` հանձնաժողովի քննարկումները քաղաքակիրթ բանավեճի  լավ օրինակ էին, որտեղ հարցը համակողմանիորեն բացվեց, քննարկվեց եւ շեշտվեց, որ հայոց ցեղասպանության խնդիրը ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի հեռանկարի խնդիր է, որը դատապարտելով միայն կարող ենք դեպի եվրոպական արժեհամակարգ համատեղ ընթացք որդեգրել: Պարոն Ռուստամյանի   համար կարեւոր  արդյունք է, որ հաղթեց տեսակետը, որ գոյություն ունեն  բացարձակ արժեքներ, որոնք  ավելի կարեւոր են, քան այսօրվա անցողիկ, հարաբերական շահերը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ բանաձեւի ընդունումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների առողջացմանը, քանի որ  յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի շահերից է բխում ճշմարտության ընդունումը եւ արդարության հաստատումը: Նրա կարծիքով այս քայլը կնպաստի, որ Թուրքիան ձերբազատվի հոգեբանական բարդույթից եւ ճանաչելով փաստը` կվկայի քաղաքակիրթ արժեքներին իր հավատարմությունը: Թուրքիային նման գործընթաց սկսելու համար արտաքին ազդակ, խթանիչ է անհրաժեշտ: Հենց այդպիսի նշանակություն ունեն տարբեր երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման քայլերը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ, եթե  սխալները չենք ընդունում, դատապարտված ենք դրանք կրկնել: Նա դեսպանին տեղեկացրեց, որ դեկտեմբերին հանձնաժողովը նախաձեռնել է հրավիրել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունները թեմայով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ  երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am