National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.10.2007
Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը

Հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում իր աշխատանքները սկսեց Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը: Կենտրոնը հիմնադրվել է 1977 թ.   Եվրոպական խորհրդարանների խոսնակների համաժողովի որոշմամբ: Հիսունից ավելի երկրներ մասնակցում են կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնի նպատակն է աջակցել խորհրդարանների միջեւ տեղեկատվության, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի, փորձի եւ հետազոտությունների փոխանակմանը, անդամ երկրների խորհրդարանների համապատասխան ծառայությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը, կատարված  ուսումնասիրությունների հրապարակմանը:  Կենտրոնի անդամներ են Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն, Արեւմտյան Եվրոպայի միությունը, ԵԽ անդամ եւ հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող երկրները:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ ողջունելու Եվրոպական խորհրդարանական ուսումնասիրությունների եւ փաստագրության կենտրոնի հերթական համաժողովի \\ բոլոր մասնակիցներին: Վստահ եմ, որ կենտրոնի աշխատանքը չափազանց կարեւոր է ոչ միայն եվրոպական կառույցների համար, այլեւ մեր երկրներից յուրաքանչյուրի համար ծանոթանալու նպատակով եվրոպական կառույցների մյուս գործընկերների փորձին,  տեղեկություններ փոխանակելու եւ քննարկելու խորհրդարանին վերաբերող տարատեսակ հարցեր: Այս առումով ես ուրախ եմ, որ հերթական համաժողովը Հայաստանում է անցկացվում, մենք միշտ պատրաստ ենք կենտրոնի համաժողովները Երեւանում ընդունելու համար: Ցանկանում եմ կարեւորել այն հարցը, որը քիչ հետո քննարկելու  եք:  Սա բացառիկ նշանակություն ունեցող խնդիր է` մարդու իրավունքների խնդիրը եվրոպական  սահմանադրություններում: Սակայն ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա, որը ուրախ կլինեմ քննարկման ժամանակ ուշադրության արժանանա: Չափազանց կարեւոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավելի կարեւոր այն մեխանիզմների առկայությունը Սահմանադրությունում, որոնք թուլ են տալու  այդ պաշտպանությունը իրականացնելու, որովհետեւ կարող են լինել շատ լավ ձեւակերպված եւ ամբողջական իրավունքներ, սակայն եթե մեր երկրների քաղաքացիները հնարավորություն չունենան դրանք պաշտպանելու մեխանիզմներ ունենալ եւ դրանցից օտվել կյանքում, ապա այդ իրավունքները կլինեն ուղղակի գեղեցիկ երազանք, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, որ  2005 թ. Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում մենք մեր Սահմանադրությունում ամրագրեցինք նման մեխանիզմներ,  ստեղծեցինք լիարժեք մարդու իրավունքների ինստիտուտ, որին նշանակում է ԱԺ-ն, եւ միաժամանակ մեր քաղաքացիներին եւ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն տվեցինք  դիմելու Սահմանադրական դատարան` քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ես կարծում եմ սա կարեւոր շրջափուլ էր մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդրի հետ կապված, որոնց արդյունքները այս կարճ ժամանակահատվածում մենք ակներեւորեն տեսնում ենք: Արդեն իսկ բավականին ծանրաբեռնված է աշխատում Սահմանադրական դատարանը եւ զգալի թվով քաղաքացիներ արդեն իսկ ՍԴ-ում ունեցել են դրական լուծումներ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված: Կարծում եմ` սա եւս մեկ օրինակ է, որը  հաստատում է, որ մարդու իրավունքների լիարժեք եւ ամբողջական ձեւակերպումը  մեր երկրների սահմանադրություններում անհրաժեշտություն է, սակայն դրանք դառնում են իրական եւ կենսունակ, երբ մեր սահմանադրություններում ամրագրվում են նաեւ մարդու իրավունքների մեխանիզմներ եւ կառույցներ:  Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ ողջունել Հայաստանում եւ արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովին»:

ԵԽԽՎ  Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստագրության եվրոպական կենտրոնի համանախագահ Վոյցեխ Սավիցկին բարձր գնահատեց պարոն Թորոսյանի աշխատանքը որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի, նշելով, որ ԱԺ նախագահը մեծ լումա ունի \\ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացում:  Պարոն Սավիցկին կարեւորեց սահմանադրական բարեփոխումների իրականացումը եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը: Կարեւորվեց նաեւ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց եւ «Եվրոպայում մարդու սահմանադրական երաշխիքների իրավունքի  մասին» զեկուցումով ելույթ ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` անդրադառնալով պետություն եւ քաղաքացի հարաբերություններին, մարդու պաշտպանվածության խնդրին: Ըստ պարոն Հարությունյանի` միայն օրենքներով հնարավոր չէ ստեղծել քաղաքացիական հասարակություն. անհրաժեշտ է ձեւավորել ժողովրդավարության մշակույթ, իսկ դրան հասնելու լավագույն միջոցը  նա համարեց երիտասարդներին այդ սկզբունքով կրթելը:

Պարոն Հարությունյանը ելույթից հետո պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին: Համաժողովի մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչպիսի դիմումներ, բողոքներ է ստանում Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում, փոփոխությունների՞ կարիք ունեն դատարանները, խոսքի ազատության խնդիրը Հայաստանում եւ այլն:
 
Պարոն Հարությունյանն ի պատասխան նշեց, որ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ  Հայաստանի քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն իրենց խնդիրներով դիմելու  եւ Մարդու իրավունքների պաշտպանին, եւ Սահմանադրական դատարան, դիմումները վերաբերում են սոցիալական ու գույքային խնդիրներին, դատաիրավական համակարգին: Կարեւորվեց այդ համակարգում բարեփոխումների իրականացումը: Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` դատական  անկախություն ձեռք բերելու համար նախեւառաջ անհրաժեշտ է վերափոխել մարդկանց աշխարհայացքը եւ մշակույթը, ինչն էլ ձգտում է անել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:  Անդրադառնալով լրատվամիջոցների ազատությանը` պարոն Հարությունյանը կարեւորեց բազմակարծության արտահայտման հնարավորությունը, որը կնպաստի ժողովրդավարության զարգացմանը:
 
Հոկտեմբերի 12-ին համաժողովը կշարունակի  աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am