National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.10.2007
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ  քննարկվեցին կառավարության ներկայացրած չորս օրինագծեր:

 Քննարկվեց եւ 60 օրով հետաձգվեց կառավարության հեղինակած «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի` հոդվածները հիմնավորված չեն ծրագրային դրույթներով: 

«Մանկապատանեկան սպորտի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը. փոփոխությունների նպատակը օրենքի համապատասխանեցումն է գործող այլ օրենքներին եւ առկա հակասությունների վերացումը: Օրինագիծն ստացավ դրական եզրակացություն, այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգում:

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» կառավարության հեղինակած օրինագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Նշվեց, որ օրինագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում թատերական բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերը, թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն ու հիմքերը:
Օրինագծի վերաբերյալ արվեցին դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կառավարության ներկայացուցիչն ընդունեց:

Այս օրինագծից բացի, թատրոնի եւ թատերական գործունեության վերաբերյալ օրինագծեր էին ներկայացրել նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցությունը, որոնց վերաբերյալ հանձնաժողովի նախորդ նիստերից մեկում համաձայնություն էր ձեռք բերվել, որ երեք օրինագծերի հեղինակները համատեղ քննարկեն եւ ստեղծեն մեկ օրինագիծ: Մինչեւ համատեղ քննարկումները` հանձնաժողովը որոշեց կառավարության  օրինագիծը ընդգրկել նստաշրջանի օրակարգում: 

Դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում կընդգրկվի կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» եւ դրանով պայմանավորված` մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:


17.10.2007
Քննարկվեցին համագործակցության զարգացման հարցեր
 Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լիդիա Պոլ‎ֆերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ եվրաինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:Եվրախորհրդարանի հետ կապերի զարգացմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am