National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.10.2007
Քննարկվեցին համագործակցության զարգացման հարցեր

 Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լիդիա Պոլ‎ֆերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ եվրաինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

Եվրախորհրդարանի հետ կապերի զարգացման առումով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց տիկին Պոլ‎ֆերի գլխավորած պատվիրակության այցը եւ նրա նախապատրաստելիք զեկույցը: Նշվեց, որ երկու տարի առաջ տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո  Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ են եղել, որոնց ամբողջական ներգործությունը կզգացվի առաջիկա նախագահական ընտրություններից հետո:  Ելնելով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը միջազգային կառույցների տված բարձր գնահատականից` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ու հնարավոր կլինի արձանագրել, որ Հայաստանում նման ընտրությունները դառնում են ավանդույթ:

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լիդիա Պոլ‎ֆերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ այն հարցին, թե որքանով են խորհրդարանում ընդունված օրենքները հասանելի դառնում հանրությանը: Նշվեց, որ լիարժեք տեղեկացվածության եւ ընդունվող ու լրամշակվող օրենքների հասարակության մասնակցության ապահովման համար հստակ մեխանիզմներ են գործում: Շրջանառության մեջ դրվող բոլոր օրինագծերը տեղակայվում են ԱԺ պաշտոնական կայքում, եւ բոլորը հնարավորություն ունեն ծանոթանալ դրանց բովանդակությանը: Առավել մեծ հետաքրքրություն ունեցող օրիինագծերի շուրջ խորհրդարանի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ, որոնց հրավիրվում են բոլոր շահագրգիռ կողմերը: ԱԺ լիագումար նիստերի աշխատանքները հեռարձակվում են ռադիոյով, բացի այդ` «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարով մշտապես լուսաբանվում է Ազգային ժողովի աշխատանքը, ներկայացվում են քննարկվող օրինագծերը: Պարոն Թորոսյանը նշեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում, լիագումար նիստերում քննարկումների ընթացքում մեծ թվով առաջարկներ են կատարվում քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որոնց արդյունքում բարելավվում են նախագծերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ. նշվեց, որ չորրորդ գումարման Ազգային ժողովում նախորդի համեմատ կրկնակի ավելացել է կին պատգամավորների թիվը: Այս առումով պարոն Թորոսյանը կարեւորեց կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը օրենքներով ու իրական կյանքում, որից հետո նրանք արդեն իրենք կընտրեն իրենց ճանապարհը:

Տիկին Պոլ‎ֆերի խնդրանքով անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը իրոք աշխարհագրական հետաքրքիր տարածքում է, որտեղ կարող է նորմալ համագործակցություն զարգանալ հարեւանների հետ, բայց նրանցից ոմանք դրան պատրաստ չեն: Մասնավորապես` Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան փակ է պահում սահմանը ու հարաբերությունների հաստատաման նախապայմաններ է դնում: Նման պահվածքը պետք է արժանանա միջազգային կառույցների հստակ գնահատականին, որպեսզի շարունակություն չունենա: Ցավոք, երբեմն քաղաքական ու տնտեսական շահերը գերակայում են միջազգային կառույցների հիմնարար սկզբունքներին, որը վտանգավոր է, որովհետեւ խարխլում է հենց այդ կազմակերպությունների գործունեությունը: ԱԺ նախագահն անընդունելի համարեց Ադրբեջանում հարեւանի նկատմամբ ատելության ու պատերազմի չդադարող քարոզչությունը, որը եւս հակասում է միջազգային կառույցներում ստանձնած պարտավորություններին, բայց խորանում է` չստանալով համարժեք գնահատական: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am