Հոկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 22-25 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը:
Չորրորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 28 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 52 հարց, միջազգային 19 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 22-25 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 22-ի ԱԺ նիստում: