National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.10.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց 1953 թ. մարտի 31-ին Նյու Յորքում ստորագրված «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան, որը ներկայացրեց  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Գեղամ Ղարիբջանյանը:  Կոնվենցիայով Հայաստանը պարտավորվում է իրականացնել կանանց եւ տղամարդկանց հավասար հիմունքներով բոլոր ընտրություններում քվեարկելու իրավունքը, կանանց համար ստեղծել պայմաններ ընտրվելու բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, հնարավորություն տալ կանանց զբաղեցնելու պետական պաշտոններ եւ կատարելու օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ:

Պարոն Ղարիբջանյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց նաեւ 2006 թ. նոյեմբերի 6-ին Աստանայում   ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին»,  2006 թվ. նոյեմբերի 16-ին Բեռլինում ստորագրված  «ՀՀ կառավարության եւ ԳԴՀ կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու եւ տարանցիկ փոխադրելու մասին /Համաձայնագիր հետ ընդունելու մասին/» համաձայնագրերը եւ 2006 թ. հունիսի 9-ին Երեւանում ստորագրված  «ՀՀ կառավարության  եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրությունը: Զեկուցողը նշեց, որ «ՀՀ կառավարության եւ ԳԴՀ կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու եւ տարանցիկ փոխադրելու մասին համաձայնագրով կարգավորվում են մուտքի երկրի կողմից անօրինական միգրանտներին ելքի երկիր վերադարձնելու մեխանիզմները: Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա հնարավոր առավելագույն չափով պաշտպանել երմանիայում նման կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերը: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը նման հանաձայնագրեր ստորագրել է Դանիայի, Լիտվայի եւ Շվեյցարիայի հետ:

 «ՀՀ  կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրով կողմերը պարտավորվում են  իրավունք վերապահել միմյանց քաղաքացիներին, այդ թվում` նաեւ երրորդ պետություններում մշտապես բնակվողներին կամ ժամանակավորապես գտնվողներին, առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցիկ երթեւեկել, դուրս գալ եւ 90 օր ժամկետով գտնվել իրենց պետությունների տարածքում:

Ներկայացված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 90 օրով հետաձգվեց պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած  «ԼՂՀ ճանաչելու մասին» օրնագծի քննարկումը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով լսումները հանձնաժողովը կանցկացնի դեկտեմբերին: Կհրավիրվեն մասնագետներ նաեւ Թուրքիայից:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում` Գագիկ Մինասյանի  նախագահությամբ, դրական եզրակացություն տրվեց «Արժութային կարգավորման  եւ արժութային վերահսկողության» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին եւ հարակից  ութ օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին: Օրինագծերը կընդգրկվեն  ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

 Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը ներկայացնելով օրինագիծը` նշեց, որ, լրացման նպատակը արտարժույթով գնանշում կատարելու  դեպքերի նախատեսումն է: Այդպիսի հնարավորություն կտրվի, եթե գործարքները կնքվում են ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների  միջեւ, իրավաբավանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ,  եւ եթե գործարքները կնքում են ոչ հրապարակային օֆերտների (առաջարկների) հիման վրա: Այս վերջին կետը հանձնաժողովում քննարկման ժամանակ տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Պատգամավորները կարծում են, որ հրապարակային առաջարկների դեպքում արտարժույթով գնանշում կատարելու սահմանափակումը կարող է խոչընդոտներ ստեղծել: Օրինակ` համացանցում տեղադրված  հայտարարության մեջ դրամով գնանշումը անհասկանալի կլինի առաջարկով հետաքրքրված օտարերկրացու համար: Հանձնաժողովի անդամները առաջարկվող գաղափարին կողմ լինելով` տեսնում են նաեւ ներկայացված փաթեթը իրավական ձեւակերպումների տեսանկյունից առավել անխոցելի դարձնելու անհրաժեշտություն: Պարոն Ջավադյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում գործարքները կարող են  կատարվել արտարժույթով, իսկ դրանց գնանշումը` միայն դրամով: ԿԲ ներկայացուցիչը նկատեց, որ այս քայլով փորձում են շտկել այդ բացը եւ ձեւակերպումներն առավել գրագետ դարձնելու պատրաստակամություն հայտնեց:

Արա Բաբլոյանի նախագահությամբ` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին երկու օրենքների նախագծեր:

Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նա նշեց, որ օրենքում գործածվող հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, մասնավորապես` ՄԱԿ-ի 1961 թ. թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի, ՄԱԿ-ի 1971 թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի եւ  ՄԱԿ-ի 1988 թ. թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիայի տերմինաբանությանը: Ըստ փոխնախարարի` առայսօր չկա ենթաօրենսդրական որեւէ նորմատիվ ակտ, որը կսահմաներ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառության ռեժիմը եւ դրան ներկայացվող պահանջները՝ ըստ ցուցակների, ուստի անհրաժեշտ է օրենքի 4-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի ցանկերում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները:
 
Հարակից զեկուցող Մխիթար Մնացականյանը հավանություն տվեց օրինագծին:

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նաեւ ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը նախատեսված է ՀՀ կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով եւ պայմանավորված է «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին, «Մարդու օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «ովազդի մասին» ՀՀ  օրենքներում եւ այլ իրավական ակտերում սահմանված նորմերով, որոնց խախտման համար օրենսդրությամբ իրավական պատասխանատվություն նախատեսված չէ։ Փոխնախարարը նշեց, որ այդպիսի պայմաններում առողջապահության նախարարությունը հնարավորություն չունենալով պատասխանատվության ենթարկել նշված իրավական ակտերի դրույթները խախտող անձանց,  չի կարող ապահովել  իրավական ակտերի պահանջների կատարումը։  Հարակից զեկուցող Արա Բաբլոյանը կարեւորելով օրինագծի ընդունումը, ներկայացրեց իր առաջարկությունները: Հանձնաժողովում քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
«Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծերի քննարկումները հետաձգվեցին մինչեւ 60 օրով, իսկ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումները` մինչեւ 30 օրով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Վարդան Բոստանջյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ  քննարկվեց կառավարության ներկայացրած «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների  մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» օրինագիծը, որի  ընդունումը, ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, ուղղված է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցում իրականացնող լիցենզառուների եւ տրանսպորտային միջոցների սեփականատերերի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու հանրային շահերի պաշտպանությանը: Օրինագծով  առաջարկվում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագները սահմանել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:             Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի   եւ  չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեություն իրականացնող լիցենզառուների միջեւ ձեւավորել  մրցակցություն, ինչը կբերի մատուցվող ծառայության որակի բարձրացմանը: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ  չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը հաձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»   օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով` ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմակերպվել  եւ դարձել  են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ: Առաջարկված  փոփոխությունների արդյունքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալի, Ջրային տնտեuության պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը այլեւս չեն կանոնակարգվում «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով: Կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն  է առաջացել լրացումներ կատարել «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին»   օրենքում: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի  եւ  չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ  Անդրանիկ Անդրեասյանը:  Նշվեց, որ  ՀՀ օրենքներով սահմանված գործառույթների կրկնություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ  օրենքում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացում` ջրային համակարգերը դրա գործողության ոլորտից դուրս բերելու համար: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ  չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նշվեց, որ առաջարկվում է գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու ժամկետը հաշվարկել ոչ թե գործարքների կնքման օրից, այլ տվյալ գործարքների նոտարական վավերացման օրից: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ  չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը  ներկայացրեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներմուծվող ապրանքների դրոշմավորմանը վերաբերվող պարտադրող պահանջները ամրագրել օրենքով: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը  ներկայացրեց  «ույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերը: Տիկին Կիրակոսյանը նշեց, որ  «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի  ընդունմամբ  անհրաժեշտությունը է առաջացել  համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում: Օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որը  ներկայացրեց  ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Գյուղատնտեսության զարգացման մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումները հետաձգվեցին մինչեւ 60 օրով, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը` մինչեւ 30 օրով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկվեց պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Արտաշես Ավոյանի եւ Մհեր Շահգելդյանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ  ճանապարհատրանսպորտային երթեւեկության անվտանգության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսված վարչական տուգանքները եւ պատասխանատվությունը համահունչ չեն կատարված խախտումների վտանգավորության աստիճանին: Կառավարությունը դեմ է օրինագծի ընդունմանը: Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանի կարծիքով` գործող օրե նքով բարձրացվել են վարչական իրավախախտումների համար նախատեսված պատժամիջոցները:  Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գնահատմամբ` տրանսպորտի հոսքի անարդյունավետ հաշվարկը հանդիսանում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառ: Նա առաջարկեց կազմակերպել խորհրդարանական լսումներ` փոփոխություններ կատարելով եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում», եւ «Ոստիկանության մասին» օրենքում: Քննարկվող օրինագիծն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը եւ ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՕԵԿ խմբակցության օրինագիծը ներկայացնելով` Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 16-րդ եւ 86-րդ հոդվածներում, որոնք հակասում են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: Ըստ նրա` կան դեպքեր, երբ նախաքննական մարմինը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով փորձել է հարցաքննել լրատվամիջոցների ղեկավարներին: «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 16-րդ հոդվածը սահմանում է դեպքերը, երբ կարող է տեղի ունենալ դռնփակ դատավարություն, սակայն նշված չէ այն դեպքը, երբ «դատարանի որոշմամբ լրագրողին եւ լրատվական գործունեություն իրականացնողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»: Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը փաստեց, որ դատական գործընթացներում հաճախ չի կիրառվում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որն էլ հանդիսանում է հակասությունների պատճառ: Նա առաջարկեց պատգամավորներին դրական եզրակացություն տալ նախագծի ընդունմանը: Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Հանձնաժողովի որոշմամբ օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:
 
ՕԵԿ-ը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկում է չեղյալ համարել «ՀՀ Քրեական օրենսգրքի» 318-րդ հոդվածը: Հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ թեեւ 2004 թ. փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 318 եւ 136-րդ հոդվածներում, սակայն խնդիրը չի լուծվել: Հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նման նորմ գործում է եվրոպական երկրների օրենսդրության մեջ: Նրա կարծիքով` օրինագիծն առնչվում է ծառայողական պարտականությունների կատարմանը: Կառավարության եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ դրական էր: Օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկվեց ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՕԵԿ խմբակցության պատգամավորները ներկայացրել են նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ խորհրդարանի նիստերի ժամանակ լինում են դեպքեր, երբ պատգամավորները զրկվում են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հնարավորությունից, քանի որ այն կարգավորված չէ «ԱԺ կանոնակարգ» օրենքով: Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն առաջարկեց հեղինակներին հետաձգել օրինագիծը: Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը եւ ընդգրկվեց Աժ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Գուրգեն Սարգսյանը եւ Արտաշես Ավոյանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկում են «ՍԴ մասին» օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցնել «ՀՀ ընտրական օրենսգրքի» դրույթներին, որը դիմող կողմին հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմել ոչ թե մեկ օրվա, այլ մեկ շաբաթվա ընթացքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումներին վերաբերող վեճերով Սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից յոթերորդ օրը, այնինչ  «ՀՀ ընտրական օրենսգրքի» 83-րդ, 115-րդ եւ 116-րդ հոդվածները Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրությունների արդյունքներին առնչվող վեճերով Սահմանադրական դատարան դիմելու համար արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սահմանում են յոթնօրյա ժամկետ: Համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ գործերի քննության համար ժամկետի երկարաձգման ընթացակարգ նախատեսված չէ: Արդարադատության նախարար եւորգ Դանիելյանը ներկայացրեց կառավարության ոչ դրական եզրակացությունը: Ըստ նրա` օրենսդրական դրույթների վերանայման խնդիր չկա: Քննարկվող օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա` օրինագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել վարչական եւ վճռաբեկ դատարաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց անհատական որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը:  Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե քաղաքացիական դատավարության ժամանակ կողմերը նախաձեռնող են, ապա վարչական դատավարության ժամանակ ակնկալվում է դատավորների ակտիվ մասնակցություն: Օրինագիծը, որ մշակվել է գերմանացի փորձագետների մասնակցությամբ, հստակեցվում է վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթը, պարզեցվում է բռնագանձման վարույթը, վարչական ակտի վիճարկման հնարավորություն է սահմանվում: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի  եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ, որը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նշեց, որ 2007 թ. փետրվարի 21-ին «ՀՀ դատական օրենսգրքի» ընդունմամբ վերոնշյալ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել: Հիմնական զեկուցողն ընդգծեց, որ լրացումները եւ փոփոխությունները վերաբերվում են դատավարության լեզվին, քաղաքացիական գործերով դատական ակտերին, գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությանը, դատավորի ինքնաբացարկին, դատարանում ներկայացուցչությանը, ապացույցներին, փորձաքննության անցկացման կարգին, ցուցմունքներին, դատական ծախսերին, հայցադիմումներին եւ այլն:  Կարեւորելով օրինագծի ընդունումը հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ օրինագծին: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատգամավորներին ներկայացրեց նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության եւ «ՀՀ դատական օրենսգրքի» պահանջներով: Նոր խմբագրությամբ է շարադրվել օրենսգրքի 39-րդ հոդվածը, որով հստակ սահմանվել են դատարանի կազմին վերաբերվող դրույթները, հստակեցվել է, թե որ դատարանում եւ որ դեպքերում են գործերը քննվում միանձնյա, իսկ որ դեպքերում կոլեգիալ: Սահմանվել են նաեւ դատավորի ինքնաբացարկին, դատարանի լրացուցիչ որոշումներին, դատական ակտերի բողոքարկմանը, վերաքննիչ բողոք բերելու հիմքերին, դատական ակտերի վերանայմանը, դատական ակտերի վերանայմանը վերաբերող դրույթներ: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այս օրինագիծը եւս կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում  Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ քննարկվեցին  օրենսդրական 9 նախաձեռնություններ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, նշելով, որ ներկայացվել է լրամշակված տարբերակը, հաշվի են առնվել հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկները: Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Հանձնաժողովը քննարկեց կառավարության եւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի երկու օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կրում են «Պետական սուրհանդակային կապի մասին» անվանումը: Երկու օրինագիծն էլ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը, որոշվեց, որ մինչ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելը հեղինակները  համատեղ քննարկեն եւ ստեղծեն մեկ օրինագիծ: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

 «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելն է: Օրինագծի ընդունման դեպքում ոստիկանությունում աշխատող, սակայն ուսադիրներ չկրող անձինք կհամարվեն ոստիկանությունում հատուկ քաղաքացիական ծառայություն իրականացնող աշխատակիցներ: Այս օրինագիծը եւս ստացավ դրական եզրակացություն, այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում:

Քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան կառավարության ներկայացրած «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին»,  «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրինագծերը, որոնք կընդգրկվեն Աժ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

 Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրինագծի նպատակը կարգապահական գումարտակում պատիժ կրող անձանց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցերի կարգավորումն է: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Արտաշես Ավոյանի հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը մինչեւ 60 օրով հետաձգվեց: Օրինագծի վերաբերյալ որոշվեց անցկացնել խորհրդարանական լսումներ:
 
 


19.10.2007
Միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, բացման խոսքում ողջունելով միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին, նշեց, որ ներկայում հետաքրքի...

19.10.2007
Հանձնաժողովի նիստի արդյունքները գնահատվեցին գոհացուցիչ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ՀՀ Ազգային ժողով-ՌԴ Դաշնային ժողով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի մասնակիցներին:Հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ԱԺ նախագահին իրազեկեց, որ շնորհիվ նախապատրաստական լավ աշխատանքի` 13-րդ նիստը արդյունավետ ընթ...

19.10.2007
ԱԺ աշխատանքային խորհրդակցութունը
Հոկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ    հոկտեմբերի 22-25 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախ...

19.10.2007
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:Պարոն Գոդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am