National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.10.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, հոկտեմբերի 22-ի նիստում որոշեց դրական եզրակացություն տալ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող մեկ այլ օրենսդրական փաթեթին:  Քննարկվող երկու հարցերն էլ արդեն ընդունվել են առաջին ընթերցմամբ եւ պետք է քննարկվեն չորսօրյա նիստերի ընթացքում:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» առաջին նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Օրենքով նախատեսված է, որ բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նապխատեսված ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա  բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերը: Այս հոդվածը պետք է ուժի մեջ մտնի 2008 թ. հունվարի 1- ից: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջարկում է այդ  ժամկետը վերանայել եւ կիրառել հոդվածը 2011 թ.-ից:  Ըստ նախարարի, այսպես հնարավոր կլինի ծախսերը ծրագրել միջինժամկետ ծրագրերին  համահունչ:

Օրենսդրական հաջորդ փաթեթը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նախագծերը բարելավելու նպատակով առաջարկներ են ներկայացրել ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը: Հիմնական զեկուցողը նկատեց, որ բոլոր առաջարկները արտացոլված են լրամշակված փաթեթում:

Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` օրակարգում ունենալով «Հատուկ քննչական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներով, 2007 թ. փետրվարի 22-ին ընդունված «Դատախազության մասին» օրենքով եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» կատարված փոփոխություններով եւ լրացումներով: «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագիծը կարգավորելու է հատուկ քննչական ծառայության կազմավորման, գործունեության, ծառայության անցնելու կարգը, պաշտոնների եւ դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները եւ այլ հարաբերություններ: Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների, ընտրական գործընթացներին վերաբերող քրեական գործերով նախաքննություն իրականացնելուն առնչվող հարաբերությունները: Նրա գնահատմամբ` օրինագծերի ընդունումը կնպաստի կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի ուժեղացմանը: Պարոն Դանիելյանը հավաստեց, որ օրինագծերը կլրամշակվեն եւ կբարելավվեն, հաշվի կառնվեն պատգամավորների առաջարկները:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


22.10.2007
Սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը
Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի  նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի քննարկումով:  Քվեարկության արդյունքներով չընդունվեցին ՕԵԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am