National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.10.2007
Սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի  նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի քննարկումով: 

Քվեարկության արդյունքներով չընդունվեցին ՕԵԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային մշտական հանձնաժողովները չէին ներկայացրել դրական եզրակացություն:

Չընդունվեց նաեւ  հեղինակի` ՀՀ կառավարության առաջարկությամբ երկրորդ ընթերցման ներկայացված «Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը  քառօրյա նիստերի օրակարգում մինչեւ 60 օրով հետաձգելու մասին Ազգային ժողովի  որոշումը:  Հետաձգման վերաբերյալ ԱԺ որոշումը չընդունվելուց հետո քվեարկության դրվեց օրինագծերի այս փաթեթը  քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար, ինչը նույնպես չընդունվեց:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քառօրյա նիստերի եւ նստաշրջանի օրակարգերի, ինչպես նաեւ`  մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստերի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկված «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  օրինագծերի փաթեթը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, երրորդ ընթերցմամբ քննարկված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 23-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am