National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2007
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Հանդիպման քննարկման առանցքում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն էին եւ խորհրդարանական ընտրություններում ամրագրված հաջողությունները նաեւ նախագահական ընտրոaւթյուններում արձանագրելու կարեւորությունը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով տարիների համատեղ արդյունավետ աշխատանքին` կարեւորեց համագործակցության շարունակումը` հանուն ընտրական գործընթացների բարելավման: ԱԺ նախագահը նշեց, որ արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը եւ խորհրդարանը դժվար խնդիր ունի մինչեւ նախագահական ընտրությունները մնացած կարճ ժամանակում` արդեն նոյեմբերի սկզբին,  փոփոխություններն իրականացնելու համար: Պարոն Թորոսյանն ափսոսանք հայտնեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  եզրակացությունն ուշ ներկայացվեց, ինչը նույնպես պատճառ դարձավ նախագծի ուշացման համար եւ արդեն ավանդույթ դարձած ճանապարհով` նախագիծը փորձաքննության ուղարկելու հնարավորություն չկա: Այդուհանդերձ` չկան նաեւ խոր փոփոխություններ եւ փորձագետների հետ բավականին տեւական ու ծավալուն այնքան քննարկումներ են արդեն եղել, որ հազիվ թե լինի որեւէ դրույթ, որ կասկածի տակ դնի բարեփոխումները:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող զեկույցին` նշելով, որ 4 ամիս անցել է, բայց հնարավոր չի եղել խուսափել սխալ ձեւակերպումներից` մասնավորապես այնպիսիններից, որոնց վերաբերյալ կան առաջարկներ, բայց որոնք չկան օրենսգրքում: Պարոն Թորոսյանը ափսոսանք հայտնեց, որ, պայմանավորվածության համաձայն, նախապես զեկույցի նախագծին ծանոթանալու հնարավորություն չի եղել, որպեսզի նման սխալները աշխատանքային կարգով բացառվեին եւ համագործակցության ընթացքում երկու կողմերի համար էլ շահեկան վիճակ լիներ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալը իր հերթական այցի նպատակը համարեց համագործակցության խորացումը` հետամուտ լինելով նախորդ ընտրությունների ժամանակ արված դիտարկումների ընթացքին եւ առաջիկա ընտրությունների նախապատրաստմանը: Արձանագրելով խորհրդարանական ընտրությունների հաջողությունը, որը լուրջ քայլ էր դեպի առաջ, պարոն Շտրոհալը կարեւորեց դրանց շարունակումը նախագահական ընտրությունների դեպքում: Նրա գնահատմամբ` շատ կարեւոր է, որ լավ օրենքը լավ էլ իրականացվի, այդ նպատակով անհրաժեշտ է Ազգային ժողովի դերի մեծացումը նաեւ օրենքի կատարման վերահսկողական գործառնության առումով: Պարոն Շտրոհալը ընտրությունների հաջողության համար կարեւորեց ընտրահանձնաժողովների անդամների պատշաճ պատրաստվածությունը, քվեարկության կազմակերպման գործընթացի կազմակերպումը, նախընտրական շրջանում լրատվամիջոցներով թեկնածուների համար հավասար հնարավորությունների ստեղծումը:

ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում քաղաքացիները հնարավորություն են ստացել Սահմանադրական դատարան դիմելու եւ անցած մեկուկես տարվա փորձը վկայում է, որ դա իրապես գործուն մեխանիզմ է, որ ստեղծել է Ազգային ժողովը` օրենքների կատարման վերահսկողությունն իրականացնելու առումով: Օրենսդրության կատարման առումով կարեւորվեց նաեւ քաղաքացիների լիարժեք իրավական տեղեկացվածությունը: Նշվեց, որ Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով նախորդ ընտրությունների վերաբերյալ արված մի շարք դիտողություններ վերացված են: Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքներին օժանդակությանը` պարոն Թորոսյանը կարեւորեց համագործացությանը նոր որակ հաղորդելը, որի բոլոր նախադրյալները ստեղծված են:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am