National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
29.10.2007
«ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ հանձնաժողովներում


Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները, այս փուլում` մշտական հանձնաժողովներում: ՀՀ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, պատգամավորների ու կառավարության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ  հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմքում ամրագրված քաղաքականությունն ու սկզբունքները, կանխատեսված մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը: Քննարկվեց նաեւ բյուջեի նախագծի վերաբերյալ  ԿԲ  եզրակացությունը, ինչպես նաեւ կենտրոնական բանկի 2008թ. բյուջեի նախագիծը: Նիստը նախագահող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատգամավորներին ներկայացրեց բյուջետային լսումների ժամանակացույցը: Մեկշաբաթյա քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկությունները նոյեմբերի 7-ին նախատեսվում է ներկայացնել կառավարությանը: 

Նախագիծը օրենսդիրների գնահատմանը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նախորդ տարիների նման, գալիք տարվա բյուջեի նախագիծը եւս կազմված է աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի հիման վրա: Նոր բյուջետային դասակարգմամբ պայմանավորված` գալիք տարվա բյուջեի նախագծի կառուցվածքը փոփոխված է: Բացի այդ, առաջին անգամ բյուջեի կազմում  ընդգրկված են  պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամի մուտքերը: Սոցապ վճարները վերջին տարում  հավաքագրել է հարկային պետական ծառայությունը եւ արձանագրել մեծ աճ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նկատեց, որ  կենսաթոշակի դրույքաչափերի կտրուկ աճի պայմաններում այլեւս հնարավոր չի լինի կենսաթոշակ վճարել հիմնադրամի միջոցներով եւ 2008թ.  բյուջետային միջոցներից 55 մլրդ. դրամ կհատկացվի այս նպատակով:

 Կառավարության ծրագրած բյուջեի պատկերն այսպիսին է. եկամուտներ` 744 .7 մլրդ. դրամ. ծախսեր` 820.8.  մլրդ դրամ, դեֆիցիտ` 76.0 մլրդ. դրամ: ալիք տարում գործադիրը մտադիր է այս տարվա համեմատությամբ 27 տոկոսով ավելի եկամուտ ունենալ: Հարկային եկամուտների ու պետական տուրքերի  եւ  ՀՆԱ-ի հարաբերակցությունը, ըստ նախագծի, կազմում է 16,9 տոկոս:  Ծախսերը կավելանան  188 մլրդ. դրամով: Ծախսային առաջնահերթությունները, ըստ նախարարի, գալիք տարում կլինեն սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում եւ պետական կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովումը, հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը եւ ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով գումարների հատկացումը, տնտեսության որոշ ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման ծրագրերի իրագործումը: Կենսաթոշակները 2008-ին կբարձրանան 60 տոկոսով, մանկավարժների մեկ դրույքը` ներառյալ լրացուցիչ վճարները, կկազմի 89 հազար 600 դրամ: Նախարարը ներկայացրեց նաեւ մակրոտնտեսական միջավայրի հիմնական բաղադրիչների ցուցանիշները:  Համախառն ներքին արդյունքը կկազմի 10 տոկոս,  սղաճը` 4 տոկոս` մեկուկես տոկոս տատանման միջակայքով:  ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը սահմանված է 336,5 դրամ:  ՀՀ պետական պարտքը 2008 թ. տարեվերջին կհատի 1 մլրդ. 730 մլն. դրամի սահմանագիծը: Խնայբանկում ԽՍՀՄ տարիներին ավանդադրված գումարների փոխհատուցման համար գործադիրն առանձնացրել է 1,1 մլրդ. դրամ: Համայնքներին կուղղվի 21,3 մլրդ. դրամ: 

 2008 թ. պետբյուջեի նախագիծը դրամավարկային եւ հարկաբյուջետային տեսանկյանից դիտարկելով` Կենտրոնական բանկը կառավարությանը մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք մասամբ ընդունվել են:  ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը,   եզրակացությունը ներկայացնելով,  անդրադարձավ թե շարունակական բնույթ ունեցող դրական միտումներին եւ թե որոշ մտահոգիչ հարցերի: ԿԲ գնահատմամբ,  հարկերի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը բարելավման կարիք ունի: Ծրագրվածից բարձր է կազմում ՀՆԱ-ի ցուցանիշը, մինչդեռ  հարկային եկամուտները կատարվում են  ծրագրվածի շրջանակներում, ինչի արդյունքում արձանագրվում է շեղում հարաբերակցության մեջ: Այս առումով կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու, կանխատեսում է ԿԲ նախագահը, քանի որ հարկերի հավաքագրման ցուցանիշը հարաբերակցության մեջ պետք է բարելավել 1 տոկոսով: Երկրորդ խնդիրը, որին անդրադարձավ պրն. Սարգսյանը, հարկերի հավաքագրման եւ ծախսերի կատարման սեզոնայնությունն է: Եթե հարկերի հավաքագրման հարցում  լուրջ ձեռքբերումներ կան, ապա ծախսերը շարունակվում են կատարվել անհամաչափորեն:  Առաջին եւ երկրորդ եռամսյակներում սովորաբար արձանագրվում են թերակատարումներ, իսկ չորրորդ եռամսյակը լինում է խիստ ծանրաբեռնված, ինչն էլ հանգեցնում է գնաճային ճնշումների: ԿԲ նախագահը նկատեց, որ գնաճի նպատակադրման քաղաքականությունն իրականացնելիս գնաճի կառավարման հարցում այս անհամաչափությունները բացասական ազդեցություն են թողնում: Խոսելով գնաճի նպատակադրման քաղաքականությունից` ԿԲ նախագահն ընդգծեց, որ թափանցիկ եւ հրապարակային գործունեության միջոցով  շուկայի մասնակիցներին ազդակներ են ուղղում` եկամուտներն ու ծախսերը ծրագրելու համար:  Կենտրոնական բանկն առաջարկում է գնաճը ծրագրել եռամյա կտրվածքով` միջինժամկետ ծրագրերին համահունչ: Կառավարությունն այս խնդրին նախատեսում է անդրադառնալ 2009 թ.-ին: ԿԲ նախագահին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ վերջին շրջանում նկատվող` սպառողական ապրանքների գների աճը պատգամավորներին  ամենահուզող խնդիրն է: Օրենսդիրներն անդրադարձան  գների աճը զսպելու ԿԲ լծակներին, ինչպես նաեւ Սահմանադրության այն դրույթին, որի համաձայն ԿԲ-ի հիմնական խնդիրը երկրում գների կայունության ապահովումն է: Տիգրան Սարգսյանը մեկնաբանեց, որ օրենսդրորեն իրենց վերապահված է գների կայունության վրա ազդելու մեկ` մոնետար լծակ: Մինչդեռ գնաճի վրա ազդող գործոնները տարբեր են:  Նա նաեւ տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ ԿԲ-ն գնաճի վարքագիծը գնահատի  երեք տարվա կտրվածքով եւ  որ խորհրդարան հաշվետվությամբ ներկայանա տարեկան երկու անգամ: Իսկ թե հանրությունն ինչպես կկարողանա հետեւել գնաճի ցուցանիշի տատանումներին, ԿԲ նախագահը մատնանշում է հրապարակայնությունը եւ հաշվարկների կայունությունն ու մեթոդների հստակությունը:    Գնաճի խնդիրներն առավել հանգամանալից եւ բազմակողմանի բացահայտելու նպատակով խորհրդարանականները նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին այդ թեմայով լսումներ անցկացնելու մասին:

 Անդրադառնալով օրակարգային վերջին հարցին` Տիգրան Սարգսյանը ներկայացրեց  Կենտրոնական բանկի  2008 թ. բյուջեի նախագիծը: Ծրագրված ծախսերը կազմում են  3 մլրդ. 815 մլն. դրամ: Վարչական ծախսերը` 2 մլրդ. 815 մլն. դրամ եւ կապիտալ ծախսերը`4 մլրդ. 264 մլն. դրամ:
 


12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am