National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.10.2007
Շարունակվում են բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում


ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվեցին 2008 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Օրակարգում  «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերն էին:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2008 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 44318.3 մլն դրամ, որը 2006 թ. բյուջետային տարվա փաստացի եւ 2007 թ. բյուջետային տարվա հաստատված ցուցանիշների նկատմամբ կազմում է 128.0 եւ 100.9 տոկոս: Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով 16208 հաստիքային միավորները, որը 2007 թ. համեմատ ավելացել է 884.5 միավորով: Ինչպես նշեց պարոն Սաֆարյանը` համակարգերի աշխատողների աշխատավարձի ֆոնդը 2008 թ. համար ծրագրավորվել է 24796.4 մլն դրամի չափով, որը 2007 թ. մակարդակը գերազանցում է 3321.3 մլն դրամով: Քաղաքացիական /պետական, դատական/ ծառայողների, բացառությամբ Վերահսկիչ պալատի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` հիմք ընդունելով 40.0 հազար դրամ բազային պաշտոնային դրույքաչափը` 2007 թ. 35.5 հազար դրամի փոխարեն: Նախատեսվում է պետական կառավարման մարմիններում հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի բարձրացում 12.7 %-ով, արտաքին գործերի նախարարության աշխատակազմում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի բարձրացում 20 %-ի չափով, օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ամսական ծախսերի փոխհատուցման չափերի ավելացում 20%- ով:
 
Փոխնախարարը պետական կառավարման համակարգի բարեփոխումներում կարեւորեց դատական համակարգի բարեփոխումները: Նոր «Դատական օրենսգրքի» ընդունմամբ իրականացվելու են դատական համակարգի կառուցվածքային փոփոխություններ` ՀՀ առաջին ատյանի դատարանները վերանվանվելու են ընդհանուր իրավասության դատարաններ, դադարեցվելու է տնտեսական դատարանի գործունեությունը, ստեղծվելու են 7 մասնագիտացված դատարաններ, ՀՀ դատական դեպարտամենտի կազմում ստեղծվելու է դատական կարգադրիչների ծառայությունը: Կառուցվածքային նման փոփոխությունների արդյունքում 1261 հաստիքների ավելացում է նախատեսվում: 85 հաստիք է ավելացվել նաեւ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում, քանի որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի ընդունմամբ պարենային ապրանքների որակի վերահսկողությունը վերապահվել է գյուղատնտեսության նախարարությանը, որը մինչ այդ իրականացնում էր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության «Որակի տեսչություն» ստորաբաժանումը:

Պավել Սաֆարյանը ներկայացրեց նաեւ «Դատախազության մասին» նոր օրենքով ենթադրվող կառուցվածքային փոփոխությունները, որոնց արդյունքում դատախազության օպերատիվ-քննչական հաստիքները բաշխվելու են կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական վարչության, պաշտպանության նախարարության եւ  կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջեւ: Ներդրվում է դատախազների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հավելավճարների հաշվարկման, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգ:

Պետական կառավարման առանձին ճյուղերում նախատեսված բյուջետային հատկացումները ներկայացրին ոլորտի պատասխանատուները:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված 2008 թ. նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվել են ավելացումներ: Տեղեկացվեց նաեւ, որ առանձին հոդվածներում տնտեսումների հետեւանքով 2008 թ. կրճատվել են ծախսերը:  

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, ներկայացնելով 2008 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ԱԺ պահպանման ծախսերը, հայտնեց, որ այն 2007 թ-ի համեմատ  էական փոփոխություն չի կրել:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի կարծիքով` 2008 թ. պետական բյուջեով գործադիր իշխանությանը տրամադրվող հատկացումները բավարար են աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար: Պարոն Թոփուզյանի գնահատմամբ` գալիք տարվա բյուջետային ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի բարձրացմամբ եւ տեխնիկական խնդիրների լուծմամբ:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված ավելացումները պայմանավորված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքով: Ըստ նրա` անցյալ տարվա համեմատ ՍԴ-ին տրամադրվող գումարները ծախսային մասում էական փոփոխություններ չեն կրել: Պարոն Հակոբյանը փաստեց, որ հատկացումների 73 տոկոսը տրամադրվելու է աշխատավարձերին, 17-18 տոկոսը` մնացած ծախսերին:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ համակարգի պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսական միջոցների աճը պայմանավորված է բազային դրույքաչափերի ու աշխատավարձերի բարձրացմամբ, բնակչությանը անվճար փաստաբանական խորհրդատվության ապահովմամբ:

Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված հատկացումները, նշեց, որ ավելացումները պայմանավորված են «Դատախազության մասին» նոր օրենքով: Դատախազության պահպանման ծախսերի գումարը կազմում է 2,645,386.6 հազար դրամ:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ներկայացրեց իր ղեկավարած համակարգին հատկացված գումարների չափը` 1 մլրդ 582 մլն 280 հազար դրամ: Առաջիկա նախագահական ընտրությունների համար ԿԸՀ-ին տրամադրվել է 659,986.5 հազար դրամ, իսկ ՏԻՄ ընտրությունների համար` 716,675.8 հազար դրամ: Նրա համոզմամբ` հատկացումները բավարար են եւ ապարատի պահպանման ծախսերի, եւ ընտրությունների կազմակերպման համար:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Դատական դեպարտամենտի տնօրեն Արսեն Մկրտչյանը  տեղեկացրին, որ 2008 թ. պետական բյուջեի հատկացումները բավարար են աշխատակազմերի պահպանման ծախսերն իրականացնելու համար` փաստելով, որ գերատեսչություններում ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի բարձրացմամբ:
 
Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձավ նաեւ համայնքների ֆինանսավորմանը` տեղեկացնելով, որ «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» նախագծով նախատեսվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրել 21,065.0 մլն դրամի դոտացիաներ, որը գերազանցում է նախորդ տարիների հատկացումները 18,7 տոկոսով: 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջեին առաջարկվում է ֆինանսական համահարթեցման դոտացիայի տեսքով տրամադրել 2.0 մլն դրամ: Պարոն Սաֆարյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է հարկային պետական մարմինների կողմից ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների ավտոմատացված համակարգի հանձնումը համայնքներին: Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման ու շահագործման եւ ձմեռային պահպանություն ծրագրով նախատեսվում է հատկացնել 469.4 մլն դրամ, իսկ համայնքների սահմանների ամրացման համար` 46,656.0 հազ. դրամ:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ընդգծեց, որ առարկություն չունեն հատկացված ֆինանսների առնչությամբ: 2008 թ. քաղաքի պահպանման ծախսերի համար հատկացվել է 609 մլն 611 հզր դրամ, ինչը 112 մլն-ով գերազանցում է 2007 թ-ի ցուցանիշները: 2008 թ. պետական բյուջեի նախագծով ֆինանսական համահարթեցման սկզբունքով 12 համայնքներին տրամադրվող դոտացիաները կազմում են 6 մլրդ 786 մլն դրամ: Նշվեց, որ ծախսերի ծրագիրը հնարավոր է իրականացնել նախատեսված ֆինանսավորման շրջանակներում:

«ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Արագածոտնի մարզպետարանին նախատեսվում է հատկացնել 237,221.0 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին` 244,715.9 հազ. դրամ, Արմավիրի մարզպետարանին` 248,438.1 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին` 368,436.9 հազ. դրամ, Լոռու մարզպետարանին` 294,046.0 հազ. դրամ, Կոտայքի մարզպետարանին` 263,634.8 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին` 317,601.0 հազ. դրամ, Սյունիքի մարզպետարանին` 275,120.9 հազ. դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին` 195,543.3 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին` 224,237.6 հազ. դրամ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային   ֆինանսավորման հարցերը:

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ «2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրել  127,056.4 հազ դրամ: 2007թ. համեմատ կա  ծախսերի շուրջ 6 մլն դրամի կրճատում, որը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի  շենքի վարձակալության հետ: 

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի խոսքով` այսօր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որեւէ ուղղություն չկա, որտեղ բյուջով նախատեսված ծախսերը  անցյալ տարվա համեմատ նվազած լինեն: Ավելացել են ներկայացուցչական, գործուղման ծախսերը, 12,7 տոկոսով նախատեսվում է  ավելացնել  տեխնիկական աշխատողների աշխատավարձը:



30.10.2007
ԱՊՀ ՄԽՎ աշխատանքները Սանկտ Պետերբուրգում
Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում տեղի ունեցան իրավական, ագրարային, բնական ռեսուրսների եւ բնապահպանության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, քաղաքական եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերով հանձնաժողովների նիստերը, որոնք ամփոփվեցին ԱՊՀ Մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am