National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.10.2007
ԱՊՀ ՄԽՎ աշխատանքները Սանկտ Պետերբուրգում

Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում տեղի ունեցան իրավական, ագրարային, բնական ռեսուրսների եւ բնապահպանության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, քաղաքական եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերով հանձնաժողովների նիստերը, որոնք ամփոփվեցին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստով:

ՀՀ ԱԺ նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի եւ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերը: Պարոն Միրոնովը եւս  մեկ անգամ շնորհավորեց ԱԺ նախագահին Հայաստանում կայացած   խորհրդարանական հաջող ընտրությունների եւ խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրության կապակցությամբ: Նրա գնահատմամբ` խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մշտապես եղել է ակտիվ համագործակցություն, ուստի պարոն Միրոնովը շնորհակալություն հայտնեց, որ չնայած նախընտրական շրջանին ու նոր ընտրություններից անմիջապես հետո` մեծ ծավալի աշխատանքների առկայությանը, Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին:

ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը, նշեց, որ Ազգային ժողովի պատվիրակությունը, իբրեւ ԱՊՀ ՄԽՎ լիարժեք անդամ,  ակտիվորեն աշխատել է վեհաժողովում եւ  չորրորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակությունն էլ շարունակելու է ակտիվորեն աշխատել: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ երկու երկրներում խորհրդարանական, ապա նաեւ նախագահական ընտրությունների ժամանակահատվածը չի խոչընդոտի համագործակցության զարգացմանը` եւ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, եւ երկկողմ հարաբերություններում, եւ հետագայում, երբ Ռուսաստանում էլ ավարտվեն խորհրդարանական ընտրությունները, հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ կարելի է գտնել: Պարոն Թորոսյանը հաջողություններ մաղթեց պարոն Միրոնովին եւ նրա գլխավորած «Արդարացի Ռուսաստան» կուսակցությանը Ռուսաստանի Պետական Դումայի ընտրություններում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am