Շնորհավորելով նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու երկրների բարեկամության եւ համագործակցության զարգացմանը: Թեպետ աշխարհագրորեն Հայաստանն ու Իռլանդիան հեռու են միմյանցից, բաց դա, ժամանակակից տեխնոլոգիաների առկայո
![](/news_images/Irlandiai%20despanin%20g.jpg)
Հայաստանում Իռլանդիայի Հանրապետության դեսպան Ջեֆրի Քիթինգը եւս երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմական-քաղաքակրթական ու ներկա զուգահեռները նշելով` կարեւորեց դրանց զարգացումը եւ վստահեցրեց, որ հնարավորինը կանի` իր նպաստը բերելու միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Դեսպանը անհրաժեշտ համարեց նաեւ փոխայցերն ու հանդիպումները:
Դեսպանի խնդրանքով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացներին` մանրամասնելով դրանց օրենսդրական հատվածը. նշվեց, որ Ազգային ժողովը վերջին տարիներին ակտիվորեն համագործակցելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ` օրինաստեղծ կարեւոր աշխատանք է կատարել` համապատասխանեցնելով օրենսդրական դաշտը սահմանադրական փոփոխություններին: Այդ շրջագծում կարեւորվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո կատարվելով` նպատակ ունեն նպաստել հնարավորինս կատարյալ օրենսդրական հիմքերի ստեղծմանը առաջիկա նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն եւ միջազգային կառույցների բարձր գնահատականին արժանանալուն, որը թույլ կտա հավաստել, որ Հայաստանում ընտրական լավ ավանդույթ է ամրագրվում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: