National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.12.2007
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի կենսագրությունը

Մխիթար Մնացականյանը ծնվել է  1950 թ. հունիսի 6-ին, Սեւանում: 

1972 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984 թ.` ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը: Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու:

1972-1975 թթ. աշխատել է Սեւանի շրջանային հիվանդանոցում` որպես վիրաբույժ, 1975-1977 թթ.` Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ, 1976 թ.` ՆԳՆ համակարգում` հիվանդանոցի պետ, 1994 թ.` Կարմիր Խաչի Միջազգային վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն, 1995 թ.` գլխավոր տնօրեն: 2001 թ. ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ:

Մխիթար Մնացականյանը Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկատեխնիկական  ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ տարվող պայքարի  միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ, ըմբշամարտի  գծով «Բուրեվեստնիկ» ընկերության ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վարպետ, ներքին ծառայության գնդապետ:
 
Երգահան, բազում ստեղծագործությունների հեղինակ:  

Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» պատվոգրով, նախկին ԽՍՀՄ եւ ՀՀ շքանշաններով ու մեդալով,  արժանացել է «Կարմիր խաչի» շնորհակալագրի:

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2007 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  
Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am