Դեկտեմբերի 6-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին:
Պարոն Պավլովն ԱԺ նախագահին փոխանցեց ՌԴ նորընտիր Պետական Դումայի
առաջին նիստին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի կեսին:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով հրավերը, իր շնորհավորանքները փոխանցեց ՌԴ Պետական Դումայի գործընկերներին` հաջող ընտրությունների եւ օրենսդիր մարմնի ձեւավորման առիթով եւ վստահություն հայտնեց, որ հետայսու եւս հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան եւ երկկողմանի, եւ բազմակողմ կապերի խորացմամբ: