National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.12.2007
Ավարտվեց ԱԺ աշնանային նստաշրջանը

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց քվեարկություններով: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթը եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթի 4, 5, 6 եւ 8-րդ հոդվածները, երկրորդ ընթերցմամբ` «Երկաթուղային տրանսպորտի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:  Պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունեցին «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության կազմակերպմանը: Այդ պաշտոնում ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն առաջադրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանի թեկնածությունը, իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում  առաջադրված երկու թեկնածուներից 83 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը կողմ էին քվեարկել 8 պատգամավոր, դեմ` 83-ը:

Հանձնաժողովի նորընտիր նախագահ Մխիթար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար` հավաստելով, որ գիտակցում է պաշտոնի կարեւորությունը եւ պատասխանատվությամբ է մոտենում իր խոստումներին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թ. տարեկան գործունեության ծրագիրը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը` նշելով, որ ծրագիրն ապահովում է հանձնաժողովի 2002-2007 թթ. տարեկան գործունեության ծրագրերի շարունակականությունը եւ նպատակ ունի ծրագրավորվող տարվա ընթացքում ապրանքային շուկաներում պաշտպանել ու խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը: Ծրագիրն ամրագրում է հանձնաժողովի լիազորությունների իրագործման նպատակները, խնդիրները եւ ապրանքային շուկաներում մրցակցության զարգացման գերակա ուղղությունները,  սահմանում է ուսումնասիրված ապրանքային շուկաներում մրցակցության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումները: Տեղեկացվեց, որ հանձնաժողովը 2006 թ. հուլիսից մինչեւ 2007 թ. սեպտեմբերը ուսումնասիրել է 11 ապրանքային շուկա եւ դիտանցում է իրականացրել կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 80 ապրանքային շուկաներում:

Գագիկ Մինասյանի գնահատմամբ` Հայաստանում գործում է ոչ թե հակամենաշնորհային օրենսդրությունը, այլ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը: Նա հուսով է, որ հանձնաժողովը կիրականացնի օրենսդրությամբ վերապահված գործառույթները եւ կսանձի հակամենաշնորհային դրսեւորման ցանկացած դեպք: Արծվիկ Մինասյանը  կարեւորեց պլանային եւ օպերատիվ աշխատանքերի իրականացումը, որին պետք է մասնակցեն հարկային եւ մաքսային մարմինները: Ըստ նրա` հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինեն պետական գնումների եւ տնտեսվարող սուբյեկտներին լիազորություններ սահմանող գործընթացները: Արա Նռանյանը փաստեց, որ հանձնաժողովը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել` ուսումնասիրություններ կատարելով ապրանքային շուկաներում: Պատգամավորը կարեւորեց պետության դերակատարությունը տնտեսվարող սուբյեկտների համար իրական մրցակցային դաշտ ստեղծելու գործում:

Պատգամավորները քննարկեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձն աժողովի 2008 թ. գործունեության ծրագիրը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հանձնաժողովը Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել եւ հաստատել է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորման քաղաքականություն: 2007 թ. սկզբից մինչեւ սեպտեմբերի 1-ը հանձնաժողովը ստացել է 102 գրավոր բողոք, քաղաքացիների ընդունելության արդյունքում` 453 բողոք, որոնցում բարձրացված բոլոր խնդիրներին համապատասխան ընթացք է տրվել: Տեղեկացվեց, որ 2008 թ. մարզպետարանների հետ համատեղ կշարունակվեն աշխատանքները մարզերի բնակչության հետ կապը բարելավելու, էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու եւ հանրային ծառայությունների վերաբերյալ սպառողների դիմումներին, առաջարկություններին ընթացք տալու ուղղությամբ: Հաստատվել են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցերով հեռախոսային ծառայություններ մատուցող օպերատորների կողմից հանրությանը տեղեկատվական ծառայության մատուցման ապահովման եւ բաժանորդների տեղեկատուների հրապարակման կանոնները: Հանձնաժողովի որոշմամբ բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորներին պարտավորեցվել է հանրային շարժական բջջային կապի  կանխավճարային հեռախոսաքարտերը հանրությանը տրամադրել միայն գրավոր պայմանագրի հիման վրա:

Պարոն Նազարյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի կարգավորումը կիրականացվի շուկայի ուսումնասիրության, լիցենզավորման, ռադիոհաճախականությունների տիրույթի կառավարման, շուկայական մրցակցության պաշտպանության ապահովման, համընդհանուր ծառայությունների ապահովման ուղղություններով: Էներգետիկայի բնագավառի կարգավորման իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ եւս հանձնաժողովը 2007 թ. մշակել եւ հաստատել է մի շարք իրավական ակտեր` էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը, մատակարարի եւ սպառողի օպերատիվ փոխհարաբերությունների կարգը եւ այլն:

Խոսելով հանձնաժողովի սակագնային քաղաքականությունից` Ռոբերտ Նազարյանն ասաց, որ այն նպատակաուղղված է բնագավառի կարգավորվող ընկերությունների բնականոն տնտեսական գործունեության  ապահովմանը, սպառողների եւ ընկերությունների հավասարակշռմանը: Կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը հնարավորություն է տալիս ֆինանսական հաշվետվությունների  եւ տեղեկատվությունների հիման վրա գնահատել բնագավառի ֆինանսական  վիճակն ու գործունեության արդյունքները, սակագների սահմանման ու վերանայման, ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի գնահատման, լիցենզիայի պայմանների վերահսկման նպատակով ստեղծել համապատասխան վիճակագրական տվյալների բազա:  2008 թ. հանձնաժողովը կշարունակի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ եւ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրման եւ համաձայնեցման գործընթացը:

«Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցման ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:  Միջազգային փորձը վկայում է, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացումը չի դիտարկվում պետական գործառույթ, այլ համարվում է ձեռնարկատիրական գործունեության տեսակ եւ իրականացվում իրավաբանական անձանց   (մասնավոր կազմակերպությունների) կողմից: Օրինագծի ընդունումն ուղղված է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայություններ մատուցող լիցենզառուների եւ տրանսպորտային միջոցների սեփականատերերի հարաբերությունների կարգավորմանն ու հանրային շահերը պաշտպանելուն: Օրինագծով տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագները սահմանելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Պարոն Մանուկյանի համոզմամբ` օրենքի նախագիծը հնարավորություն կտա տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնող լիցենզառուների միջեւ ձեւավորել  մրցակցություն, ինչը կարող է բերել մատուցվող ծառայության որակի բարձրացմանը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, տեղեկացրեց, որ եւ հանձնաժողովը, եւ կառավարությունը պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցում լրամշակել օրինագիծը` հաշվի առնելով պատգամավորների առաջարկները եւ դիտողությունները:

Վարդան Բոստանջյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, գտնում է, որ այն առնչվում է մարդու կյանքի անվտանգության եւ շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին եւ ոլորտը կանոնակարգելու նպատակ ունի: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ էլ նախագիծը հիմնավորման կարիք ունի մրցույթը շահած կազմակերպությունների հրապարակման տեսանկյունից:

Ներկայացնելով «Ժառանգության» տեսակետը` Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ օրինագծում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կանխարգելիչ նպատակներով է տրանսպորտային միջոցների տեխնիկական արատորոշման գործընթացի իրականացման լիազորությունը տրվում մասնավոր հատվածին: 

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եզրափակիչ ելույթում տեղեկացրեց, որ 31 ընկերություններ շահել են մրցույթում, որեւէ մենաշնորհ չկա, ժամանակակից սարքավորումներ են բերվել տրանսպորտային միջոցների որակյալ արատորոշման համար: Նա վստահեցրեց, որ 2008 թ. հունվարի մեկից համակարգը պատրաստ է սպասարկել քաղաքացիներին:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը իրազեկեց, որ նախագծերի ընդունումը պայմանավորված է գործող օրենսդրության  հստակեցմամբ, ԵՄ օրենսդրության պահանջների համապատասխանեցմամբ:  Նախագծում ներառվել է նաեւ 1 հայեցակարգային փոփոխություն` նախատեսվում է ՀՀ տարածքում uտեղծված oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերում ներդրված ավանդների երաշխավորում: Պարոն Սարգսյանի համոզմամբ` նախագծերի ընդունումը կնպաստի հատուցման գործընթացի կազմակերպման եւ ավանդատուների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

Ազգային ժողովն ավարտեց աշնանային նստաշրջանը:


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am