National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.12.2007
Քննարկվեցին համագործակցությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց  Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Շիգեո Կացուին:  Հանդիպմանը մասնակցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսը:

Արձանագրելով վերջին տարիներին Հայաստանի տնտեսական հաջողությունները` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի աջակցության համար, որ կարեւոր դեր ունի այդ հաջողություններին հասնելու մեջ: Խորհրդարանի նախագահը համառոտ պարոն Կացուին ներկայացրեց Հայաստանի քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները` անդրադառնալով երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնց հիմնանպատակը պետական կառավարման համակարգի կատարելագործումն ու ժողովրդի կենսամակարդակի բարձրացումն է: Մասնավորապես կարեւորվեցին կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական գործընթացներում լիարժեք, հավասար մրցակցության, հարկերի հավաքելիության ապահովումը եւ սոցիալական խնդիրների լուծումը: ԱԺ նախագահը իրազեկեց նաեւ, որ Ազգային ժողովի ընդունած 2008 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում էապես` 2 տոկոս (նախորդ տարիների 0,3-04 տոկոսի համեմատությամբ) մեծացված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, խնդիր, որ քանիցս կարեւորվել է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ քննարկումներում եւ վկայում է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ այդ քայլով, ապահովելով հարկերի հավաքելիության աննախադեպ բարձր ցուցանիշ, կառավարությունն էական հաջողություններ կունենա  ստվերային տնտեսության ու  կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ 2008-ի բյուջեի կատարումը, որի բոլոր նախադրյալները կան, իրապես ավելի հավակնոտ կդարձնի 2009-ի բյուջեն: Պարոն Թորոսյանը այս համատեքստում կարեւորեց սոցիալական խնդիրների լուծումը` նշելով, որ անկախության վերահաստատումից հետո բազում դժվարություններ հաղթահարած հայ ժողովուրդն իրապես արժանի է բարեկեցիկ կյանքի: ԱԺ նախագահը, անդրադառնալով 2005-ի սահմանադրական բարեփոխումներին, նշեց, որ դրանք հնարավորություն տվեցին ստեղծել պետական կառավարման մարմինների միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք մեխանիզմներ, ինչպես նաեւ դատաիրավական ու տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների օրենսդրական հիմքերը: 2008-ի նախագահական ընտրություններից հետո կսկսեն գործել նաեւ քաղաքական բնույթի մի քանի դրույթներ, որոնք կամբողջացնեն օրենսդրությունը եւ հնարավորություն կտան կյանքի կոչել երկրորդ սերնդի բարեփոխումները:

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Շիգեո Կացուն, որ արդեն երկու  Հայաստանում է, գոհունակություն հայտնեց պետական կառավարման համակարգում, հասարակական ու մասնավոր սեկտորի հետ իր ունեցած հանդիպումներից եւ երկու տարի առաջվա իր այցի հետ համեմատելով նշեց, որ Հայաստանը արագ զարգանում է: Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին Համաշխարհային բանկի հետ ակտիվ ու մշտական համագործակցության համար` պարոն Կացուն ասաց, որ ՀԲ-ն սկսել է Հայաստանին օժանդակության նոր ռազմավարության մշակումը եւ շահագրգիռ է խորհրդարանի ու ԱԺ նախագահի հետ այդ խնդրով համագործակցությամբ` ակնկալելով նրա տեսակետներն ունենալ:

Պարոն Կացուի խնդրանքով` ԱԺ նախագահն անդրադարձավ եվրաինտեգրման եւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին. նշվեց, որ Եվրախորհրդին անդամակցությունից հետո Հայաստանը եվրաինտեգրումը համարում է իր արտաքին քաղաքականության գերակայությունը: Աժ նախագահի գնահատականով` Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մասն է եւ ունի նույն արժեքային համակարգը, պարզապես պատմական հանգամանքների բերումով առժամանակ կտրված է եղել Եվրոպայից, ինչը եւ իր հետեւանքներն է առաջացրել:  ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարումը եւ նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը Հայաստանին հնարավորություն կտան արդեն 2008-ի վերջին մոնիտորինգային գործընթացի ավարտի եւ հետմոնիտորինգային գործընթացի սկզբի հարցադրում ներկայացնել` ճանապարհ, որով անցել են Մերձբալթյան եւ Արեւելյան Եվրոպայի Եվրամիությանը անդամակցած երկրները: Տարածաշրջանային համագործակցության հեռանկարների առումով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է հարեւանների հետ համագործակցության, այդ թվում եւ Ադրբեջանի ու Թուրքիայի, առաջարկելով եղած խնդիրները առժամանակ հանգիստ թողնելով, առանց նախապայմանների համագործակցել այլ հարցերում, բայց հարեւանները որդեգրել են այլ մոտեցում: ԱԺ  նախագահը կարեւորելով տարածաշրջանային լիարժեք համագործակցության կայացումը, որը որակական փոփոխություններ կարող է բերել յուրաքանչյուր երկրում,  հույս հայտնեց, որ առաջիկայում նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը կփոխեն իրենց դիրքորոշումը` դադարեցնելով Հայաստանի շրջափակման ու շանտաժի քաղաքականությունը: «Հայաստանը երբեք թույլ չի տա իր հետ հարկադրանքով կամ շանտաժով խոսել» նշեց ԱԺ նախագահը` հավելելով, որ ժամանակակից աշխարհում համագործակցության ժամանակն է եւ դա չհասկացողները վնասում են իրենք իրենց` ողջամիտ չէ հույսը նավթի վրա միայն դնելը: Համաձայնելով ԱԺ նախագահի տեսակետների հետ` պարոն Կացուն նշեց, որ համագործակցության ծրագրերը քննարկելիս այդ ամենը հաշվի կառնվի եւ ասաց, որ շատ քիչ երկրների է հաջողվել նավթային անեծքից խուսափել:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am