National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.12.2007
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց

Ազգային ժողովը դեկտեմբերի 18-ին շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Ընդունվեցին «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ Նախագահի առարկությունն ու առաջարկությունները, առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» եւ դրան կից` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց պատգամավորներ Կարեն Կարապետյանի, Գագիկ Մինասյանի, Հակոբ Հակոբյանի, Լյովա Խաչատրյանի հեղինակած  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորները համամիտ էին օրինագծի հիմնական նպատակի առնչությամբ` այն է` սոցիալական բոլոր խմբերի, սպառողների շահերի պաշտպանություն տնտեսվարողների կամայականություններից: Եղան առաջարկություններ, որոնք օրինագծի հեղինակները խոստացան քննարկել: 

 ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հնչեցրեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նշելով, որ օրինագծի հիմնական նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է եւ օրենսդրական դաշտի բացը լրացնելը: Ըստ նրա, վերջին ամիսներին հանրապետությունում արձանագրված սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացումը ցույց տվեց, որ դաշտը բաց է: Ըստ նրա, թեեւ օրինագիծը խնդրի ժամանակավոր լուծում է առաջարկում. հետագայում կգտնվեն ուղիներ, որոնք խնդիրը հիմնովին կկարգավորեն:

 Եզրափակիչ ելույթում Գագիկ Մինասյանն անդրադարձավ հնչած ելույթներին եւ առաջարկներին, տվեց պարզաբանումներ: Նա նկատեց, որ օրինագիծը կոչված է զսպելու տնտեսվարողների` գերշահույթ ստանալու ցանկությունները եւ պաշտպանելու սպառողների շահերը:
 
Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:Հեղինակների առաջարկությամբ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվեց` այն  առավել շահեկան դարձնելու նպատակով:
  
 Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումներ կատարելու մասին» հարցը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետեւանքով հակասություններ են առաջացել օրենսգրքի եւ կոնվենցիայի որոշ դրույթների միջեւ: Այդ դրույթները վերաբերում են հանրապետության տարածքից դուրս քվեարկություններ կազմակերպելու  եւ քվեաթերթիկում նշված բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու հարցերին: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ չեն տալիս քվեարկություններ անցկացնել հանրապետությունից դուրս եւ դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին: Նախարարը տեղեկացրեց, որ վերապահումները վերաբերում են այս դրույթներին եւ նպատակ ունեն վերացնել հակասությունները:

 Խորհրդարանը քննարկեց եւ վավերացրեց «2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Անկախ պետությունների  համագործակցության մասնակից պետությունների հումանիտար  համագործակցության խորհրդի մասին» համաձայնագիրը: 

 Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Ֆիզիկական  անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների  պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» եւ դրա հետ կապված` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 Արտահերթ նստաշրջանի օրակարգի սպառումից հետո Ազգային ժողովը գումարեց եւս մեկ արտահերթ նստաշրջան, որը հրավիրվել էր պատգամավորների նախաձեռնությամբ: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր մեկ օրինագիծ, որի երկու ընթերցմամբ քննարկումները որոշվեց անցկացնել 24 ժամվա ընթացքում: Դա պատգամավորներ Վարդան Այվազյանի, Վարդան Բոստանջյանի, Ռոբերտ Թովմասյանի, Ռուբեն Սադոյանի եւ Կարեն Ճշմարիտյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային  հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագիծն էր: 

 Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրապետությունում տրանսպորտային միջոցների որոշակի տեսակների` 18 եւ ավելի տեղեր ունեցող, գրեթե բացակայության պատճառով բարդանում են ուղեւորափոխադրումները: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է ներկրողներին աջակցել տրանսպորտային նման միջոցներ ձեռք բերելու հարցում ողջ հանրապետության տարածքում ` նրանց ազատելով ԱԱՀ վճարելուց:

Օրինագծի վերաբերյալ գլխադասային`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Օրինագիծը քննարկվեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով, ընդունվեց առաջին, իսկ այնուհետեւ` երկրորդ ընթերցմամբ: 

Այսքանով խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am