National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
29.12.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տարեմուտի ուղերձը

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ավարտվող 2007 թվականը հերթական տարի չէ, որին հրաժեշտ ենք տալիս: Այն եզրափակում է մեր երկրի կայացման փուլը, որը լի էր դժվարություններով ու մարտահրավերներով: Ցավոք, ինչպես հատուկ է նման դժվարություններ հաղթահարող երկրներին, այդ տարիներին մենք ստիպված էինք հիմնական ջանքերն ուղղել պետական կառույցների ձեւավորմանը, մեր տնտեսության հիմքերի ստեղծմանն ու զարգացմանը, արդյունավետ օրենսդրության ձեւավորմանը, Արցախի պաշտպանությանը: Այդ ամենի հաջող իրականացումը հնարավորություն է տվել 2008 թվականից սկսելու երկրի զարգացման նոր փուլ, որի առանցքը պետք է լինի մեր քաղաքացին եւ իր ընտանիքը: Մենք այլեւս կարող ենք  եւ պետք է մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի ապահովենք միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն մեր երեխաների համար, ժամանակակից պետությանը հարիր գիտություն եւ մշակույթ, լիակատար օրինականություն եւ անաչառ դատական համակարգ, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, վստահության եւ համագործակցության մթնոլորտ, մեր յուրաքանչյուր քաղաքացու համար` բարեկեցիկ կյանք: Տարեցները պետք է ունենան ապահով ծերություն, երիտասարդները` աջակցություն կյանք մտնելիս, աշխատող մարդը` իր եկամուտով արժանապատիվ ապրելու հնարավորություն: Եվս մի քանի տարի եւ այդ ամենը կդառնա իրականություն:

Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ 2008-ը յուրաքանչյուրիս համար լինելու է աննախադեպ հաջողությունների, սիրո ու երազանքների իրականացման տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am