National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.06.2008
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստանում

Հունիսի 16-ին Երեւան կժամանեն Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն:

Հունիսի 16-ին նախատեսված է համազեկուցողների հանդիպումը Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի հետ:

Ազգային ժողովում համազեկուցողներին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րա‎ֆֆի Հովհաննիսյանը:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարումը համակարգող աշխատանքային խմբի անդամների, Լեւոն Տեր-Պետրոսյանի, կալանավորված ընդդիմադիր գործիչների դատապաշտպանների հետ:

Հունիսի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն կհանդիպի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանց կանանց, մայրերի, քույրերի հետ:

Ազգային ժողովում նախատեսված են հանդիպումներ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչների եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի անդամների հետ:

Նույն օրը համազեկուցողին կընդունի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նախատեսված է նաեւ համատեղ հանդիպում «Նախագահական ընտրություններից հետո կալանավորված անձանց հետքերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոնիտորինգի խմբի» համակարգող Դմիտրի Նարումովի հետ:
 





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am