Անդրադառնալով ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցերին` Աժ նախագահ
![](/news_images/AJ[1].-I%20naxagah%20T.Torosyani%20undunec%20gcdg.jpg)
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, արձանագրելով տեսակետների համահունչ լինելը` հաստատեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը պատրաստ է աջակցել պետությանը կայունության եւ կանխատեսելիության խորացման գործընթացներում: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը` ելնելով իրականությունից, չշտապելով ու չշրջանցելով կուտակված խնդիրները, գործելով համաչափ: Ժողովրդավարության զարգացման, պետականության ամրապնդման խնդիրները Հայաստանի շահերից են բխում, ներքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակն էլ մղում է այդ խնդիրների լուծմանը, որոնց ընթացքում պետք է ղեկավարվել մրցակցային մթնոլորտի ամրապնդմամբ` առանց որի որեւէ երկրում զարգացում հնարավոր չէ: Պարոն Կապինոսը պատրաստակամություն հայտնեց փորձագիտական աջակցություն ցույց տալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ ոլորտի կարգավորմանն ուղղված մյուս օրինագծերի փաթեթին (այդ շրջագծում կարեւորվեցին Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները` հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ): 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մեթոդական աջակցություն ցույց տալու առաջարկը պարոն Կապինոսը խոստացավ փոխանցել ԵԱՀԿ ղեկավարությանը եւ արդյունքների մասին տեղեկացնել ԱԺ նախագահին: Նրա գնահատականով` ԵԱՀԿ-ն պետք է շահագրգիռ լինի աջակցել հանձնաժողովի աշխատանքներին` նպաստելու համար հանձնաժողովի գործունեության անկախությանը ու հասարակական վստահության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի: