National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
25.06.2008
«Երեւանը 5 օրում». հանդիպում Ազգային ժողովում

Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց «Երեւանը 5 օրում-2008» երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցներին: Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող երիտասարդները Երեւանում հանդիպումներ են ունենում պետական եւ տեղական ինքնակառավարման կառավարման, դատական համակարգերում, ծանոթանում են քաղաքացիական հասարակության ինստիտուտներին:

Ազգային ժողովում հանդիպելով երիտասարդներին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, կարեւորեց քաղաքացիական կրթության ծրագրի շարունակականությունը եւ երիտասարդների տեղյակությունը  երկրի կառավարման համակարգի գործառնություններին ու գործունեությանը: ԱԺ նախագահը   տեղեկություններ հաղորդեց Հայաստանի խորհրդարանների եւ Ազգային ժողովի մասին` անդրադառնալով նաեւ առաջին հանրապետության օրերին գործած խորհրդարանին, որ արդեն 20-րդ դարի սկզբին ընտրական իրավունք էր տվել կնոջը` ինչը որոշ եվրոպական երկրներ արեցին հիմնականում 70-ական թթ.: Երիտասարդներին ներկայացվեցին նաեւ ՀՀ ընտրական համակարգը, 2005-ի սահմանադրական փոփոխությունները եւ դրանց արդյունքները երկրի կյանքում ու պետական կառավարման համակարգում:
 
Տեւական զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանգամանալից պատասխանեց տասնյակ հարցերի, որոնք վերաբերում էին եւ պետական կառավարման համակարգին, եւ քաղաքական ու տնտեսական կյանքին, մասնավորապես իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, մարտի 1-2-իրադարձություններին ու դրանց հետեւանքներին երկրի ներսում ու դրսում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, աշխատատեղերին, արտագաղթին ու ներգաղթին, երիտասարդությանն առնչվող օրենսդրությանը, կրթական խնդիրներին:

Հավարտ հանդիպման` պարոն Թորոսյանը հաջողություններ մաղթեց երիտասարդներին եւ հանուն հզոր, կայուն ու զարգացող երկիր ունենալու ջանքեր գործադրելու կոչ արեց` հավաստելով, որ երիտասարդներն են երկրի վաղվա տերերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am