Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրավիրել էր արտահերթ նիստ` հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն առաջարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Մելիքյանի թեկնածությունը, որը եւ միաձայն ընտրվեց գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ: Արմեն Մելիքյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով, նկատեց, որ այս հանձնաժողովում են քննարկվելու հասարակության համար ցավոտ մի շարք հարցեր եւ իր պատրաստակամությունը հայտնեց դրանք լուծելու համար: