ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Անահիտ Բախշյանը, Լիլիթ Գալստյանը, Հեղինե Բիշարյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեցին խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանդիպման նպատակը լրատվամիջոցների հետ առավել սերտ համագործակցելու ցանկությունն է: Պարոն Աշոտյանը լրագրողներին առաջարկեց հանձնաժողովին ուղարկել քաղաքացիներից ստացվող այն բողոք-դիմումները, որոնք առնչվում են հանձնաժողովի գործունեության ոլորտներին: Ըստ նրա, նման համագործակցությունը շահեկան կլինի քաղաքացիների եւ մշակութային օջախների համար: