Սեպտեմբերի 24-26-ը Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը:
Սեպտեմբերի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքները կսկսվեն Ազգային ժողովում` օրակարգում ունենալով մեկ տասնյակ հարցեր:
Հավարտ նիստի` հանձնաժողովի անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նույն օրը հանձնաժողովի անդամներին կընդունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սեպտեմբերի 25-ին հանձնաժողովի նիստի աշխատանքները կշարունակվեն Արտաշատի սահմանային ուղեկալում:
Սեպտեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները կմեկնեն Երեւանից: