National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.09.2008
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի  25-ին ԱԺ եվրոպական  ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Ավետ Ադոնցի նախագահությամբ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը  քննարկման ներկայացրեց 2008 թվականի փետրվարի 14-ին ստորագրված` ՀՀ եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագիրը եւ  2008 թվականի փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում եւ 2008 թվականի փետրվարի 29-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագիրը:  Ըստ առաջին համաձայնագրի` Եվրոպական համայնքների  հանձնաժողովը ծրագրի իրականացման համար Հայաստանին է տրամադրել հինգ միլիոն եվրո: Թվինինգ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել Հայաստանին ժողովրդավարական կառույցների հզորացման, օրենքի իշխանության ամրապնդման, ներառյալ դատաիրավական համակարգի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկ ռազմավարության մշակման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերում:

Հաջորդ համաձայնագրի նպատակն է Եվրոպական ներդրումային բանկի օգնությամբ հեշտացնել  Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը` վարկերի, երաշխիքների կամ այլ  մեխանիզմների միջոցով:

Ներկայացված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն Ազգային ժողովի վավերացմանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց  1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրանադայում ստորագրված` «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ): Փոխնախարարի խոսքով` կոնվենցիան ապահովում է հարուստ եւ բազմազան ճարտարապետական ժառանգության նկատմամբ Եվրոպայի շեշտադրված ուշադրությունն ու վերաբերմունքը: Կոնվենցիան սահմանում է  ճարտարապետական ժառանգության կատեգորիաների բաղկացուցիչ տարրերը: Կոնվենցիային միացած կողմերը պայմանավորվում են բացառել հուշարձանների ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, պատժամիջոցներ սահմանել ճարտարապետական ժառանգության պաշտպանության  իրավախախտումների դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել` ճարտարապետական ժառանգության խնամքն ու վերականգնումը խթանելու նպատակով: Փոխնախարարը նշեց, որ  կոնվենցիան որեւէ վերապահում չի նախատեսում բացառությամբ 4-րդ հոդվածի դրույթների (սեփականատիրոջ փոխարինում, պահպանվող արժեքի օտարում)  կատարման համար նախատեսված վերապահման իրավունքի: Նշվեց, որ Հայաստանը նպատակահարմար է գտնում օգտագործել  վերապահում կատարելու իր իրավունքը:

 Հանձնաժողովը միաձայն որոշեց  կոնվենցիան  դրական եզրակացությամբ ներկայացնել խորհրդարանի վավերացմանը, միեւնույն ժամանակ Ազգային ժողովին առաջարկելով` միանալ կոնվենցիային առանց վերապահումների:

    
         
            



25.09.2008
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ
Սեպտեմբերի 25-ին  ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի կապակցությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Դիմելով նրանց` պարոն Թորոսյանն ասաց.-Վստահ եմ, որ բոլորը, ովքեր դահլիճում են, տեղյակ են վերջին շրջանում ծավալված իրադարձություններին եւ տեղյակ են, որ վերջին արտահերթ նիստ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am