National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.09.2008
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ


Սեպտեմբերի 25-ին  ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի կապակցությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Դիմելով նրանց` պարոն Թորոսյանն ասաց.

-Վստահ եմ, որ բոլորը, ովքեր դահլիճում են, տեղյակ են վերջին շրջանում ծավալված իրադարձություններին եւ տեղյակ են, որ վերջին արտահերթ նիստի ժամանակ ես հրաժարական եմ ներկայացրել: Վաղը լրանում է 5 օրը, որ սահմանված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հրաժարականը կրկնելու համար: Ես երկրորդ հրաժարականը ներկայացնելու եմ եւ այսօր ուզում եմ պարզապես բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կարծում եմ` դեռեւս ԱԺ աշխատակազմի աշխատանքի կարեւորությունը լիարժեքորեն չի գնահատվել անցած տարիներին: Դա գուցե նաեւ բնական է, որովհետեւ մեր պետությունը ընդամենը 17 տարեկան է եւ շատ ու շատ բաներ մենք պարտավոր էինք սովորել այս ընթացքում, անգամ պարտավոր ենք սովորել այսօր ու վաղը: Կան երեւույթներ, կան կառույցներ, որոնց վերաբերյալ դեռեւս կարծրացած, կաղապարված պատկերացումներ կան: Ցավոք սրտի, անգամ քաղաքական ասպարեզում լիարժեքորեն չի ձեւավորվել խորհրդարանի եւ նշանակության, եւ բովանդակության, եւ բնույթի, եւ էության իրական պատկերը: 

Եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, ես մնալու եմ խորհրդարանում եւ հուսով եմ ու համոզված եմ, որ շատերի հետ մենք դեռեւս աշխատելու ենք: Ուզում եմ ձեզ հաջողություն ու երջանկություն մաղթել: Ուրախ եմ, որ շատերի հետ առիթ եղել է անձամբ աշխատելու, շատ գնահատում եմ ձեզանից շատերի լավ աշխատանքը, նվիրումը: Չեմ կարող բացառել, որ այս ընթացքում գուցե ինչ-որ առիթներ են եղել, երբ որեւէ մեկը իրեն նեղված կամ անգամ երբեմն նեղացած է զգացել: Վստահեցնում եմ, որ որեւէ մեկի նկատմամբ որեւէ անձնական խնդիր կամ ինչ-ինչ պատճառներից բխող բացասական վերաբերմունք չի եղել: Եթե ինչ-ինչ հարցեր էլ եղել են, ապա եղել են աշխատանքի որակից բխող: Այնուամենայնիվ, եթե որեւէ մեկը այս ընթացքում նեղվել է, ափսոսում եմ: Հուսով եմ, որ հետագայում այդ մարդկանց հետ մեր համատեղ աշխատանքը եւս մեկ անգամ կհաստատի, որ դա չի եղել որեւէ մեկի հետ կապված անձնական խնդիր:

Կրկին շնորհակալ եմ եւ ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել: Վստահ եմ, որ շարունակելու ենք միասին աշխատել հանուն մեր խորհրդարանի, հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրության:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am