Հոկտեմբերի 2-ին Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ հաուս» հյուրանոցում ՀՀ ԱԺ փախնախագահ Արեւիկ Պետրոսյանի բացման խոսքով աշխատանքները կսկսի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի նիստը: Աշխատանքային խումբը նոր խմբագրությամբ կքննարկի «Բաժնետիրական ընկերությունների մասին» մոդելային օրենքի նախագիծը:
Հոկտեմբերի 3-ին նիստի շրջանակներում տեղի կունենա միջազգային սեմինար կորպորատիվ օրենսդրության, կորպորատիվ եւ պետական կառավարման խնդիրների վերաբերյալ: Նախատեսվում է նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի նիստ:
Հոկտեմբերի 4-ին եւս հանձնաժողովի նիստը կշարունակվի: