Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հռչակման 59-րդ տարեդարձի առիթով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյին` շնորհավորելով նրան, պատգամավորներին ու Չինաստանի ժողովրդին: Պարոն Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Չինաստանի միջեւ խորացող համագործակցությունը կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Սեպտեմբերի 30-ին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է նաեւ ՉԺՀ-ի ազգային տոնի առիթով դեսպանատան կազմակերպած ընդունելությանը եւ շնորհավորել է դեսպան Խուն Ցզյուինին: