National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.11.2008
Երեք երկրների խորհրդարանների նախագահներ շնորհավորել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհավորել են Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները:  

Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ Ռենատո Սկի‎ֆիանին իր եւ Սենատի անունից ամենաջերմ շնորհավորանքներն է հղել Հովիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել պաշտոնավարման ընթացքում: 

Իսպանիայի Սենատի նախագահ Խավիեր Ռոխո Գարսիան   իր եւ Սենատի անունից շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով` ցանկություն է հայտնել ընդլայնել երկու երկրների խորհրդարանների գործունեության մասին տեղեկացվածությունը եւ խորացնել հիանալի երկկողմ  հարաբերությունները, որ արդեն իսկ գոյություն ունեն երկու պետությունների միջեւ:

Շվեյցարական Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Անդրե Բյունյոնը շնորհավորական ուղերձում, արձանագրելով երկու երկրների սերտ հարաբերությունները, վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր կարեւոր դերակատարությունը կունենա դրանք ավելի խորացնելու գործում` հատկապես խորհրդարանական մակարդակով: Պարոն Բյունյոնը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Շվեյցարիա: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am