Նոյեմբերի 7-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ նոյեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:
Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 43 հարց, միջազգային 4
պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 10-ի ԱԺ նիստում: