National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2008
Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Դեսպանն Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախկին նախագահների շնորհավորական ուղերձները` իրազեկելով, որ Բելառուսում խորհրդարանական նոր ընտրությունների արդյունքում երկու պալատների նախագահներն էլ փոխվել են:  Իր կողմից էլ շնորհավորելով Աժ նախագահին` պարոն Սուխորենկոն վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններն այսուհետ առավել արդյունավետ կզարգանան` նոր որակ ձեռքբերելով:
 
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում նշանակման առիթով ու հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` նշելով, որ նա մշտապես կունենա խորհրդարանի ու անձամբ իր աջակցությունը: Կարեւորելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` Աժ նախագահը նշեց ընտրությունների պատճառով հետաձգված միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կայացման կարեւորությունը: Նա իր շնորհավորանքները փոխանցեց Բելառուսի Հանրապետության խորհրդի նորընտիր նախագահ Բորիս Բատուրային եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին: Կարեւորելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման համար` Աժ նախագահը նրանց պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:
 
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ կարեւորեցին առեւտրատնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի զարգացումը, որոնց կարող են մեծապես նպաստել միջխորհրդարանական հարաբերությունները:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am