National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2008
Քննարկվեցին փախստականների խնդիրները
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային: Հանդիպմանը ներկա էր  ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
 
Աժ նախագահը կարեւորեց ՄԱԿ-ի գրասենյակի հետ ջերմ հարաբերությունների առկայությունը եւ այն մեծ աջակցությունը, որ անկախության տարիներին ցուցաբերվել է Հայաստանին ու փախստականներին: Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներին իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության, հասարակական կյանքին լիարժեք ինտեգրման գործընթացում Հայաստանի կառավարությանը սատարելու  համար:  Այս առումով պարոն Աբրահամյանը ընդգծեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը` նշելով, որ մշտապես զգացել է ուշադիր ու ջերմ վերաբերմունք իր նախորդ պաշտոններում: Աժ նախագահը նաեւ նշեց, որ Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Փախստականների եւ ապաստանի մասին» օրինագիծը, որը մինչեւ տարեվերջ կընդունվի ամբողջությամբ:
 
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան գոհունակություն հայտնեց  օրինագծի ընդունման կապակցությամբ, կարեւորելով, որ ընդգրկվել են իրենց երկու առաջարկությունները եւ խնդրեց հետագայում անդրադառնալ  եւս երկու առաջարկությունների, որոնք նպատակ ունեն առավել կատարելագործել օրինագիծը: Տիկին Հալեպոտան Աժ նախագահին իրազեկեց, որ ավարտվել են փախստականների հարցերով խորհրդակցությունները` կառավարության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, փախստականների  մասնակցությամբ, որոնց ներկա է եղել եւ ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը: Արդյունավետ քննարկումների արդյունքում հստակեցվել են օրենսդրական ու գործնական խնդիրները, ամփոփվել են կատարված աշխատանքները եւ նախանշվել են անելիքները: Նշվեց նաեւ, որ շարունակվում են մասնագետների վերապատրաստման դասընթացները Երեւանում եւ  մարզերում` ընդգրկելով ուսումնական հաստատությունները, դասընթացների կազմակերպմանը մեծապես աջակցում է ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալությունը:
 
Կարեւորելով փախստականների խնդիրների օրենսդրական կարգավորումը` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը տիկին Հալեպոտային խնդրեց աջակցել ոլորտին վերաբերող օրինագծերի փորձագիտական քննության կազմակերպման հարցում, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին եւ հակասություններ չունենան Սահմանադրության ու գործող օրենքների հետ: Տիկին Հալեպոտան սիրով հանձն առավ նպաստել այդ հարցի լուծմանը: Աժ նախագահը կարեւորեց նաեւ փախստականների բնակարանային ապահովության խնդրի լուծումը, որին եւս ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը կարող է նպաստել` իր  ծրագրերի շրջանակներում: Ի պատասխան տիկին Հալեպոտան նշեց, որ 2009-ին կփորձեն նաեւ դոնորներին ներգրավել փախստականներին բնակարաններով ապահովման ծրագրերում` առավելեւս, որ փախստականների մեծ մասը արդեն պատկառելի տարիքի են, հաճախ նաեւ խնամքի կարոտ: 2009-ին սպասվում է Ճապոնիայի կառավարության 2, 6 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ մի ծրագրի իրականացում, որտեղ ընդգրկված են փախստականներով բնակեցված ամենակարիքավոր գյուղերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց անհրաժեշտության դեպքում նոր հանդիպումներում անդրադառնալ ծագած խնդիրներին:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am