National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.11.2008
Էստոնիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Թոմաս Լուքին:
 
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի միջպետական հարաբերությունների  զարգացմանը բոլոր ոլորտներում:

Հայաստանում Էստոնիայի  դեսպան Թոմաս Լուքը, շնորհավորելով ԱԺ նախագահին իր բարձր պաշտոնում ընտրության առիթով, վստահեցրեց նրան, որ Էստոնիան ցանկանում է Հայաստանի հետ հնարավորինս զարգացնել հարաբերությունները, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Էստոնացիները շատ լավ գիտեն Հայաստանի պատմությունը, անցյալն ու ներկան եւ լինելով փոքր պետություն` շահագրգիռ են օժանդակել մեկ այլ փոքր պետության առաջընթացին: Պարոն Լուքը որպես Հայաստանի դեսպան հանձն առավ նպաստել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` նշելով, որ մի քանի փոխայցերից հետո Էստոնիայի խորհրդարանում նախատեսվում է քննարկում Հայաստանի հետ կապերի խորացման հարցի շուրջ: Էստոնիան պատրաստ է ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում նպաստել Հայաստանի եվրաինտեգրմանը, նաեւ  Հայաստանի հետ երկկողմանի կապերի զարգացումն է համարում փոխշահավետ:
 
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Էստոնիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր եւ Էստոնիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին: Նշվեց, որ Էստոնիայի ու Մերձբալթյան երկրների փորձը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում միշտ գնահատվել եւ օգտագործվել է` տեղական առանձնահատկությունների հաշվառումով: Նա անդրադարձավ նաեւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի զարգացմանը, որի բոլոր հնարավորությունները կան: Պարոն Աբրահամյանը պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Էստոնիայի խորհրդարանի նախագահին` նշելով, որ փոխայցելությունները մեծապես նպաստում են կապերի ամրապնդմանը: Աժ նախագահը կարեւոր նշանակություն է տալիս նաեւ միջազգային կառույցներում երկու խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Աժ նախագահը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, նշելով, որ հարաբերությունների նորմալացմանն էր ուղղված ՀՀ նախագահի հրավերը Թուրքիայի նախագահին Երեւանում ‎ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու: Այնուհանդերձ` որեւէ գործնական առաջարկ Թուրքիան դեռ չի արել սահմանների բացման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման առնչությամբ կարեւորվեց Մոսկվայում երեք նախագահների ստորագրած հռչակագիրը, որը հաստատում է հարցի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծման անհրաժեշտությունը:
 
Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքի գնահատականով եւս ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ դեր ունի հակամարտության հաղթահարման գործում եւ Էստոնիան էլ պատրաստ է նպաստել այդ գործընթացներին: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am