National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2008
Աշխատանքային հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ  էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեության ոլորտի օրենսդրության փոփոխության նպատակով կազմված  աշխատանքային խմբի  անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեց ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւով առաջարկվող դրույթներով:

Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ միջազգային եւ տեղական կառույցների փորձագետներ, ոլորտի մասնագետներ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով նախագծի ստեղծման պատմությանը, նշեց, որ ստացվել են կառավարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԽ փորձագիտական եզրակացությունները եւ դիտողությունները, որոնք հաշվի առնելով օրինագծի համահեղինակները լրամշակել են այն: Դրույթ առ դրույթ ներկայացնելով օրինագիծը, պարոն Աշոտյանն աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց ցուցաբերել զուտ փորձագիտական վերաբերմունք եւ  դիտողությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am