National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
24.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 15-ամյակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձով շնորհավորել է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ.

«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցումը հայկական դրամին: Այսօր արդեն 15 տարվա պատմություն ունեցող դրամը կայուն ու վստահելի ազգային արժույթ է դարձել` անցած տարիներին բազում փորձությունների ու մարտահրավերների դիմակայելով ու դրանք պատվով հաղթահարելով: Նորանկախ Հայաստանի պատմության բաղադրիչներից մեկը լինելով` հայկական    դրամն այսօր այլեւս մեր առօրյայի ու կյանքի անքակտելի մասն է դարձել:

Հայկական դրամին անցումը հնարավորություններ ստեղծեց երկրում ‎ֆինանսաբանկային համակարգի կայացման ու տնտեսության զարգացման համար: Հայկական ազգային արժույթն օրեցօր առավել վստահելի ու կայուն է դառնում` նույնիսկ համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Հայաստանի Հանրապետության դրամի թողարկման 15-ամյակի առիթով շնորհավորում եմ նաեւ հանրապետության բանկային համակարգի աշխատողների օրը, համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am