National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.11.2008
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն Ազգային ժողովում

Նոյեմբերի 29-ին Ազգային ժողովի հյուրն էին Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայում հաղթած հայ շախմատիստները: Նրանց հետ հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, պատգամավորները, աշխատակազմի անդամները:    

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով շախմատիստներին եւ հյուրերին, ասաց.  «Այսօր Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում մեզ համախմբել է հայ շախմատիստների հերթական հաղթանակը:

Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայում, Թուրինից հետո, երկրորդ անգամ շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկին: Այս փաստն այսօր արդեն պատմություն է եւ հաղթանակի ուրախության մեջ կարծես մոռացության ենք տվել, որ օլիմպիադայի սկզբում մեր հավաքականը իր վարկանիշով ընդամենը 9-րդն էր համարվում:

Բայց Դրեզդենում մեր գրոսմայստերները անհատական անգերազանցելի վարպետության ու թիմային խաղի շնորհիվ հաստատեցին իրենց առավելությունը բոլորի նկատմամբ, հաստատեցին, որ Հայաստանը շախմատային գերտերություն է ու հայ շախմատիստները համաշխարհային շախմատում իրենց արժանի տեղն ունեն:

Ասել, որ Հայաստանում շախմատը սիրում են ու շախմատ խաղալ գիտեն` քիչ է: Շախմատն ընդհանրապես Հայաստանում ընդունված հնագույն խաղերից մեկն է, որ դեռ հայ արքաներն են խաղացել` ճատրակ անվանելով ու խաղատախտակին ոսկե ֆիգուրներ շարելով: Այսօր նրանց լավագույն ավանդույթները շարունակում են շախմատի մեր արքաները` ոսկե մեդալներ բերելով հայրենիք:

Մասնագետները երկար կարող են վիճել` շախմատն արվե՞ստ է, թե՞ սպորտ: Իմ կարծիքով` շախմատը եւ արվեստ է, եւ սպորտ, որ շախմատիստից պահանջում է  ստեղծագործական մտածողություն ու արագություն, կոփվածություն ու կամք, հաղթանակի ձգտում ու ճկունություն, նաեւ` արվեստագետին արժանի վարպետություն:

Շախմատի մեր օլիմպիական հավաքականի բոլոր տղաները հենց այդպիսին են: Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտաշես Մինասյանի խաղը շախմատային արվեստի բարձրագույն դպրոց է դարձել արդեն, եւ նրանց մարզիչը` Արշակ Պետրոսյանը լիովին կարող է իրեն համարել արվեստագետ-մարզիչ:

Շնորհակալ ենք ձեր փառահեղ հաղթանակի համար, որ տոն ու երջանկություն պարգեւեցին բոլորիս Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող հայերի սրտում համախմբվածության ու միասնության, հաղթանակի բերկրանքի անկրկնելի պահեր պարգեւելով: Շնորհակալ ենք բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, որ կարողացաք Հայաստանի Հանրապետության դրոշը երկրորդ անգամ  բարձրացնել շախմատային աշխարհում: Դուք հաղթել եք ուժեղներից ուժեղներին եւ դրանով ձեր հաղթանակն ավելի է արժեւորվում:

Շնորհավորում ենք ձեզ, հավատացած ենք, որ  Դրեզդենը նոր հաղթանակների սկիզբն է: 

Ազգային ժողովի եւ իմ անունից վերստին շնորհավորում եմ ու մաղթում եմ, որ ձեր հաղթանակները դառնան այն լավագույն ավանդույթը, որ շարունակելու են այսօր դեռ շախմատային այբուբենը սովորող հազարավոր պատանիները` երազելով կրկնել ու գերազանցել ձեզ»:

ԱԺ նախագահի որոշմամբ  շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, միջազգային գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը:

Թիմի անունից հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների, մաղթանքների ու բարձր պարգեւների համար եւ խոստացավ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը այսուհետ էլ բարձր պահելու եւ նորանոր հաղթանակների հասնելու համար բոլոր ջանքերը գործադրել:


26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am