National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.12.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ցավակցական ուղերձը Պարիս Հերունու մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Պարիս Հերունու ընտանիքին.

«Խոր վշտով տեղեկացա Պարիս Հերունու մահվան մասին: Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայի, աշխարհի տասնյակ ակադեմիաների ու միջազգային կազմակերպությունների անդամ, պետական մրցանակների դափնեկիր, ռադիո‎ֆիզիկայի բնագավառում բազում գիտական աշխատությունների հեղինակ Պարիս Հերունու մահը մեծ կորուստ է հայ եւ համաշխարհային գիտության համար: Նրա ուսումնասիրությունները գիտության նոր ոլորտների սկիզբ էին դառնում` գիտական աշխարհի մայրաքաղաքներից մեկը դարձնելով Երեւանը:   

ՀՀ Ազգային ժողովի եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին, գործընկերներին` ծանր կորստի կապակցությամբ»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am